Տերը երևաց Աբրամին և նրան ասաց. «Այս երկիրը տալու եմ քո սերունդներին»։ Այնտեղ Աբրամը զոհասեղան շինեց իրեն հայտնված Տիրոջ համար։
ԾՆՆԴՈՑ 35:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստված երևաց Հակոբին, երբ նա Լուզում էր և նոր էր վերադարձել Ասորիների Միջագետքից. օրհնեց նրան Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստված դարձյալ երևաց Հակոբին, երբ նա վերադառնում էր Միջագետքից, և օրհնեց նրան։ |
Տերը երևաց Աբրամին և նրան ասաց. «Այս երկիրը տալու եմ քո սերունդներին»։ Այնտեղ Աբրամը զոհասեղան շինեց իրեն հայտնված Տիրոջ համար։
Երբ Աբրամն իննսունինը տարեկան եղավ, Տերը՝ Աստված, երևաց Աբրամին ու ասաց նրան. «Ես եմ քո Աստվածը, հաճելի՛ եղիր իմ առջև և անարատ։
Իսահակը քառասուն տարեկան էր, երբ իրեն կին առավ Ռեբեկային՝ Ասորիների Միջագետքում ապրող ասորի Բաթուելի դստերը, որը ասորի Լաբանի քույրն էր։
Տերը, որ կանգնած էր սանդուղքի վրա, ասաց. «Ես Տերն եմ՝ քո հոր՝ Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը։ Մի՛ վախեցիր, քանի որ այն հողը, որի վրա քնել ես, տալու եմ քեզ և քո զավակներին։
Եվ Տերը՝ Աստված, Հակոբին ասաց. «Վերադարձի՛ր քո հոր երկիրը՝ քո ազգակիցների մոտ, և ես քեզ հետ կլինեմ»։
Լաբանն առավոտյան վեր կացավ, համբուրեց իր թոռներին ու դուստրերին, օրհնեց նրանց և վերադարձավ իր բնակատեղին։
Եվ Աստված ասաց Հակոբին. «Վե՛ր կաց, բարձրացի՛ր Բեթել և բնակվի՛ր այնտեղ։ Այնտեղ զոհասեղա՛ն պատրաստիր Աստծու համար, որը երևաց քեզ քո եղբայր Եսավից փախչելու ժամանակ»։
Հեռու-հեռվից նրան երևաց Տերը. «Հավիտենական սիրով սիրեցի քեզ, դրա համար էլ քեզ գթությամբ պարուրեցի։
Պինդ բռնվեց հրեշտակի դեմ և հզորացավ։ Լաց եղան ու փնտրեցին ինձ և գտան ինձ իմ տանը. այնտեղ պատմվեց նրանց,
Եվ Ստեփանոսն ասաց. «Եղբայրնե՛ր և հայրե՛ր, լսեցե՛ք ինձ։ Փառքի Աստվածը երևաց մեր հորը՝ Աբրահամին, մինչ նա Միջագետքում էր՝ նրան Խառանում բնակեցնելուց առաջ,