Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 31:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Եվ Տերը՝ Աստված, Հակոբին ասաց. «Վերադարձի՛ր քո հոր երկիրը՝ քո ազգակիցների մոտ, և ես քեզ հետ կլինեմ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Տերն ասաց Հակոբին. «Վերադարձի՛ր քո հայրերի երկիրն ու քո ազգականների մոտ, և ես քեզ հետ կլինեմ»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 31:3
26 Խաչաձեւ Հղումներ  

Ահա ես քեզ հետ եմ, որ պահպանեմ քեզ այն բոլոր ճանապարհներին, որոնցով գնալու ես, և վերադարձնելու եմ քեզ այս երկիրը, որովհետև քեզ չեմ լքելու, մինչև որ չկատարեմ այն ամենը, ինչ խոստացա քեզ»։


Հակոբը մտածեց. «Եթե Եսավը գա և ջարդի մի բանակը, ապա երկրորդ բանակը կփրկվի»։


Փողասիրությունը թող տեղ չունենա ձեր մեջ, և ինչ որ ձեռք եք բերել, բավարա՛ր համարեք, քանի որ ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ» (Բ Օր. 31.6, Հես. 1.5)։


Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։


Անօրեններին պիտի սովորեցնեմ քո ճամփաները, Եվ ամբարիշտները պիտի վերադառնան դեպի քեզ։


Ես եմ Աստվածը, որ երևացի քեզ Բեթելում, որտեղ ինձ համար կոթող օծեցիր և ուխտ արեցիր։ Արդ, վե՛ր կաց, դո՛ւրս ելիր այս երկրից և գնա՛ այն երկիրը, որտեղ ծնվել ես, և ես քեզ հետ կլինեմ”»։


Այդ ժամանակներում Աբիմելեքը, նրա սենեկապետ Ոքոզաթն ու նրա զորքերի սպարապետ Փիքողը, խոսելով Աբրահամի հետ, ասացին. «Աստված քեզ հետ է բոլոր այն գործերում, ինչ դու անում ես։


Դպրապետին՝ սաղմոս Կորխի որդիների


Եվ Աստված ասաց Հակոբին. «Վե՛ր կաց, բարձրացի՛ր Բեթել և բնակվի՛ր այնտեղ։ Այնտեղ զոհասեղա՛ն պատրաստիր Աստծու համար, որը երևաց քեզ քո եղբայր Եսավից փախչելու ժամանակ»։


հավաքեց իր ողջ ունեցվածքն ու հարստությունը, որ կուտակել էր Ասորիների Միջագետքում, որպեսզի գնա իր հոր՝ Իսահակի մոտ՝ քանանացիների երկիրը։


Երբ Ռաքելը ծնեց Հովսեփին, Հակոբը Լաբանին ասաց. «Արձակի՛ր ինձ, որ գնամ իմ բնակավայրն ու իմ երկիրը։


Տերը, որ կանգնած էր սանդուղքի վրա, ասաց. «Ես Տերն եմ՝ քո հոր՝ Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը։ Մի՛ վախեցիր, քանի որ այն հողը, որի վրա քնել ես, տալու եմ քեզ և քո զավակներին։


Քեզ և քո սերունդներին թող տա իմ հոր՝ Աբրահամի օրհնությունը՝ ժառանգելու քո պանդխտության երկիրը, այն, որ Աստված տվեց Աբրահամին»։


«Ես եմ քո հոր Աստվածը։ Մի՛ վախեցիր, որովհետև քեզ հետ եմ. ես օրհնելու եմ քեզ, բազմացնելու եմ քո զավակներին հանուն քո հայր Աբրահամի»։


Այդ ողջ երկիրը, որ տեսնում ես, հավիտենապես տալու եմ քեզ և քո սերունդներին։


Ինձ կաղոթի, և ես կլսեմ նրան Ու նրա հետ կլինեմ նեղության պահին. Կփրկեմ և կփառավորեմ նրան,


Այս ամենից հետո Հովսեփն իր եղբայրներին ասաց. «Ահա ես մեռնում եմ։ Աստված կայցելի ձեզ և կհանի ձեզ այս երկրից ու կտանի այն երկիրը, որ Աստված երդվել է տալ մեր նախնիներին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին»։


Նկատեց նաև, որ Լաբանի վերաբերմունքն իր նկատմամբ նույնը չէ, ինչ առաջ էր։


Հակոբը մարդ ուղարկեց և Ռաքելին ու Լիային կանչեց դաշտ, որտեղ հոտերն էին գտնվում։


Վեր կենանք բարձրանանք Բեթել, այնտեղ զոհասեղան կառուցենք Աստծու համար, ով լսեց ինձ նեղ օրերին, ինձ հետ եղավ և ինձ պահպանեց իմ ուղևորության ընթացքում»։


Բայց Աստված ասաց. «Ես քեզ հետ կլինեմ։ Եվ պատրվակն այն պիտի լինի, որ ես ուղարկել եմ քեզ՝ հանելու իմ ժողովրդին Եգիպտոսից, որպեսզի պաշտեք Աստծուն այս լեռան վրա»։


պատվեր տվեց նրանց ու ասաց. «Այսպե՛ս կասեք իմ տեր Եսավին, թե այսպես է ասում քո ծառա Հակոբը. “Լաբանի մոտ ապրեցի մինչև այժմ։


Եվ Հակոբն ասաց. «Իմ նախահայր Աբրահամի՛ Աստված, իմ հայր Իսահակի՛ Աստված, Տե՛ր, որ ինձ ասացիր՝ “Գնա՛ քո ծննդյան երկիրը, և քեզ բարիք կանեմ”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ