Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 34:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ավելացրե՛ք պարգևագինը և օժիտը. որքան էլ ասեք, կտամ, միայն թե այդ աղջկան ինձ կնությա՛ն տվեք»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Խիստ շատ օժիտ ու ընծա՛ սահմանեք, և ես կտամ, ինչպես որ ասեք ինձ, միայն թե աղջկան ինձ կնությա՛ն տվեք»։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 34:12
13 Խաչաձեւ Հղումներ  

Ծառան հանեց ոսկե և արծաթե զարդեր ու զգեստներ և տվեց Ռեբեկային։ Նա նվերներ տվեց նաև նրա եղբայրներին ու մորը։


Հակոբը սիրեց Ռաքելին և ասաց. «Յոթ տարի կծառայեմ քեզ Ռաքելի՝ քո կրտսեր դստեր համար»։


Քսան տարի է, որ քո տանն էի։ Տասնչորս տարի քեզ ծառայեցի քո դուստրերի դիմաց և վեց տարի քո հոտերը հովվեցի, բայց դու խաբեցիր ինձ և տասն անգամ փոխեցիր իմ վարձը։


Իսկ Սյուքեմն աղջկա հորն ու եղբայրներին ասաց. «Թող շնորհ գտնեմ ձեր առաջ։ Եվ ինչ էլ ուզեք, կտանք։


Հակոբի որդիները Սյուքեմին ու նրա հայր Եմովրին պատասխանեցին խորամանկությամբ, քանի որ Սյուքեմը պատվազրկել էր իրենց քրոջը՝ Դինային։


Դավիթը Սավուղի որդի Հեբուսթեի մոտ պատգամավորներ ուղարկեց՝ ասելով. «Ի՛նձ տուր իմ կին Մեղքողին, որին ես ստացել եմ հարյուր փղշտացիների թլփատելու դիմաց»։


«Եթե մեկը խաբի չնշանված մի կույսի և պառկի նրա հետ, թող օժիտ վճարի ու ամուսնանա նրա հետ։


Նրան ինձ համար վարձեցի տասնհինգ արծաթով, մի քոռ գարիով և մի մատնաչափ գինիով։


Նրանք Հիսուսին ասացին. «Այստեղ ոչինչ չունենք, բացի հինգ նկանակից ու երկու ձկից»։


Սավուղի ծառաներն այս խոսքերը Դավթի ականջին հասցրին։ Դավիթն ասաց. «Ձեզ թվում է հե՞շտ բան է արքային փեսա դառնալը։ Ես մի խեղճ ու աննշան մարդ եմ»։