Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Դավիթը Սավուղի որդի Հեբուսթեի մոտ պատգամավորներ ուղարկեց՝ ասելով. «Ի՛նձ տուր իմ կին Մեղքողին, որին ես ստացել եմ հարյուր փղշտացիների թլփատելու դիմաց»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ Դավիթը Սավուղի որդի Հեբուսթեի մոտ դեսպաններ ուղարկեց՝ ասելով. «Ի՛նձ տուր իմ կին Մեղքողին, որին առել եմ փղշտացիների հարյուր անթլփատության դիմաց»։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:14
7 Խաչաձեւ Հղումներ  

Սավուղի որդի Հեբուսթեն քառասուն տարեկան էր, երբ թագավոր դարձավ Իսրայելի վրա և թագավորեց երկու տարի. Հուդայի տնից բացի, որ Դավթի հետ էր։


Հեբուսթեն մարդ ուղարկեց ու Մեղքողին առավ իր ամուսնուց՝ Սելլայի որդի Փաղտիելից։


Երբ տապանակը Դավթի քաղաքին մոտեցավ, Սավուղի դուստր Մեղքողը նայում էր պատուհանից և տեսնելով, որ Դավիթ արքան Տիրոջ առաջ պարում էր ու նվագարաններ նվագում, արհամարհեց իր հոգում նրան։


Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ։ Նրա մայրը՝ Մարիամը, նշանված էր Հովսեփի հետ։ Նախքան նրանց մերձենալը Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։


“Արքան գլխագին չի ուզում, այլ միայն այլազգիների հարյուր անթլփատություն, որպեսզի արքայի թշնամիներից վրեժ լուծի”»։ Սավուղը մտածում էր Դավթին այլազգիների ձեռքը մատնել։


Պայմանավորված ժամկետը դեռ չէր լրացել, որ Դավիթն իր մարդկանցով վեր կացավ և այլազգիներից հարյուր մարդ սպանեց, բերեց նրանց չթլփատված անդամները, լցրեց արքայի առջև և արքային փեսա դարձավ. Սավուղն իր դուստր Մեղքողին նրան կնության տվեց։


իսկ Սավուղն իր Մեղքող դստերը, որը Դավթի կինն էր, կնության տվեց ռովմացի Հեմեսսայի որդի Փաղտիելին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ