Աբրամը կտրեց անցավ երկիրն իր երկարությամբ մինչև Սյուքեմի տարածքը՝ մինչև Բարձր կաղնին։ Այն ժամանակ այդ երկրում ապրում էին քանանացիները։
ԾՆՆԴՈՑ 33:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ասորիների Միջագետքից վերադառնալով՝ Հակոբը եկավ սյուքեմացիների Սաղեմ քաղաքը, որը գտնվում էր քանանացիների երկրում, և բնակվեց քաղաքի դիմաց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Միջագետքից վերադառնալիս Հակոբը եկավ սյուքեմացիների Սաղեմ քաղաքը, որ գտնվում է Քանանի երկրում, և բնակվեց քաղաքի դիմաց։ |
Աբրամը կտրեց անցավ երկիրն իր երկարությամբ մինչև Սյուքեմի տարածքը՝ մինչև Բարձր կաղնին։ Այն ժամանակ այդ երկրում ապրում էին քանանացիները։
Իսահակը քառասուն տարեկան էր, երբ իրեն կին առավ Ռեբեկային՝ Ասորիների Միջագետքում ապրող ասորի Բաթուելի դստերը, որը ասորի Լաբանի քույրն էր։
Վե՛ր կաց, գնա՛ Ասորիների Միջագետք՝ քո մոր հոր՝ Բաթուելի տունը, և այնտեղից քո մորեղբայր Լաբանի դուստրերից քեզ կի՛ն առ։
Լաբանը հասավ Հակոբին, որն իր վրանը խփել էր լեռան վրա։ Լաբանը Գաղաադ լեռան վրա իջևան տվեց իր եղբայրներին։
Աստված երևաց Հակոբին, երբ նա Լուզում էր և նոր էր վերադարձել Ասորիների Միջագետքից. օրհնեց նրան
Այն ժամանակ Իսրայելն ասաց Հովսեփին. «Չէ՞ որ քո եղբայրները հոտերն արածեցնում են Սյուքեմում։ Արի քեզ ուղարկեմ նրանց մոտ»։ Հովսեփն ասաց նրան. «Ես պատրաստ եմ»։
Սրանք Լիայի որդիներն են, որոնց, նաև իր դուստր Դինային նա ծնեց Հակոբի համար Ասորիների Միջագետքում։ Բոլորը՝ որդիներն ու դուստրերը, երեսուներեք հոգի էին։
Երբ ես գալիս էի Ասորիների Միջագետքից և մոտեցել էի Եփրաթային, որը Բեթղեհեմն է, քանանացիների երկրում մեռավ քո մայրը՝ Ռաքելը, և ես նրան թաղեցի Եփրաթայի ճանապարհին»։
Սյուքեմից, Սաղեմից և Շամրինից մարդիկ եկան, ութսուն տղամարդ՝ մորուքները սափրած, զգեստները պատառոտած, կոծ անելով, ձեռքներին ընծաներ և կնդրուկ, որպեսզի տանեն Տիրոջ տունը։
Իսկ Հովհաննեսն էլ մկրտում էր Այենոնում՝ Երուսաղեմի մոտ, որովհետև այնտեղ շատ ջրեր կային, և մարդիկ գալիս ու մկրտվում էին,
Եկավ Սամարիայի մի քաղաք, որի անունն էր Սյուքար, մոտիկ այն ագարակին, որ Հակոբը տվել էր իր որդուն՝ Հովսեփին։
Նրանց մարմինները փոխադրվեցին Սյուքեմ և դրվեցին այն քարայրի մեջ, որն Աբրահամն արծաթադրամով գնել էր Եմորի որդիներից Սյուքեմում։
Հեսուն Իսրայելի բոլոր ցեղերին հավաքեց Սելովում, կանչեց Իսրայելի բոլոր ծերերին, նրանց իշխաններին, նրանց դպիրներին ու նրանց դատավորներին, և կանգնեցին Տիրոջ առաջ։
Հերոբոաղի որդի Աբիմելեքը գնաց Սյուքեմ՝ իր մոր եղբայրների մոտ, խոսեց նրանց հետ և իր մոր հայրական ամբողջ ազգատոհմի հետ ու ասաց.