ԾՆՆԴՈՑ 32:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հակոբը շարունակեց իր ճանապարհը։ Հայացքը բարձրացրեց և տեսավ Աստծու բանակը բանակած։ Նրան ընդառաջ եկան Աստծու հրեշտակները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Հակոբը տեսավ նրանց, ասաց. «Սա Աստծու բանակն է», և այդ վայրի անունը դրեց Մանայիմ։ |
Ահա քեզ հետ է բավուրիմացի Հեմինի որդի Գերայի որդի Սեմեին։ Նա ծանր անեծքներով անիծել է ինձ այն օրը, երբ գնում էի Մաանայիմ։ Նա Հորդանան գետի ափին ինձ ընդառաջ եկավ, և ես, Տիրոջ անունով երդվելով, նրան ասացի. “Քեզ սրով չեմ սպանի”։
Եղիսեեն աղոթք անելով ասաց. «Տե՜ր, բա՛ց սպասավորիս աչքերը, որ տեսնի»։ Տերը բացեց նրա աչքերը, և նա տեսավ, որ Եղիսեեի շուրջը լեռը լի էր ձիերով ու հրեղեն մարտակառքերով,
Այսպես օր օրի Դավթի մոտ էին գալիս նոր ուժեր, մինչև որ Դավթի բանակն Աստծու բանակի պես հզոր դարձավ։
Տիրոջ բոլոր ճանապարհները գթառատ ու ճշմարիտ են Նրանց համար, ովքեր պահում են նրա ուխտն ու վկայությունը։
Եվ հանկարծակի այդ հրեշտակի հետ երևաց երկնային զորքերի մի բազմություն, որ օրհնում էր Աստծուն ու ասում.
Գադի ցեղից տվեցին սպանողի համար ապաստանի քաղաք Ռամովթը Գաղաադում և նրա արոտավայրերը, ինչպես նաև Մաանայիմը և նրա արոտավայրերը,
Նա ասաց. «Ես Տիրոջ զորքի զորավարն եմ և նոր եկա»։ Հեսուն երեսնիվայր գետնին ընկավ, երկրպագեց և ասաց նրան. «Տե՛ր, ի՞նչ հրաման կտաս քո ծառային»։