ԾՆՆԴՈՑ 31:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քսան տարի է, ինչ քեզ հետ էի, քո ոչխարներն ու այծերը չստերջացան, և քո մաքիների խոյերը ես չկերա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա քսան տարի է, ինչ քեզ հետ էի, և քո ոչխարներն ու այծերը ձագ չվիժեցին, և քո հոտի խոյերը չկերա։ |
Հակոբն ասաց նրան. «Դու գիտես, թե որքա՛ն ծառայեցի քեզ, և քո ոչխարներից ինչքա՛ն կար ինձ մոտ։
Իմ գալուց առաջ դրանք փոքրաթիվ էին, իսկ այժմ դրանք անչափ աճել են։ Տերը՝ Աստված, օրհնեց քեզ իմ գալով։ Արդ, ե՞րբ եմ ես իմ տունն ունենալու»։
Երբ մաքիները բեղմնավորվում էին, ես երազում իմ աչքերով տեսնում էի, թե նոխազներն ու խոյերն ինչպե՛ս էին ելնում պտավոր, կիսասպիտակ ու խայտաճամուկ մաքիների ու այծերի վրա։
և խուզարկեցիր իմ ողջ ունեցվածքը։ Իմ տանը քո ունեցվածքից ի՞նչ գտար. դի՛ր այն իմ եղբայրների ու քո եղբայրների առաջ, և նրանք թող դատ անեն մեր երկուսի միջև։
Գազաններից հոշոտված կենդանիները ես չբերեցի քեզ մոտ, այլ ես ինքս էի հատուցում ցերեկը գողացվածի ու գիշերը գողացվածի վնասը։
Օրհնյալ կլինեն քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրները և քո ոչխարների հոտերը։