Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 31:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Երբ մաքիները բեղմնավորվում էին, ես երազում իմ աչքերով տեսնում էի, թե նոխազներն ու խոյերն ինչպե՛ս էին ելնում պտավոր, կիսասպիտակ ու խայտաճամուկ մաքիների ու այծերի վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Այն ժամանակ, երբ ոչխարները տաքանում էին, աչքերս բարձրացրի և երազում տեսա, որ հոտերի հետ զուգավորվող նոխազները բծավոր, խայտաբղետ և գորշախայտ էին։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 31:10
11 Խաչաձեւ Հղումներ  

Տերը Սողոմոնին երևաց գիշերվա քնի մեջ։ Տերն ասաց Սողոմոնին. «Որևէ բա՛ն խնդրիր քեզ համար»։


«Զգո՛ւյշ եղիր, որ կատարես այն ամենը, ինչ ես այսօր հաղորդում եմ քեզ։ Դրա վրա ոչինչ մի՛ ավելացրու և դրանից ոչինչ մի՛ պակասեցրու։


Տերն ասաց նրանց. «Լսե՛ք իմ խոսքերը. եթե ձեզանից որևէ մեկը Տիրոջ մարգարե դառնա, ես տեսիլքով կերևամ նրան և երազի մեջ կխոսեմ նրա հետ։


Գիշերը երազում Աստված երևաց Լաբան Ասորուն ու ասաց նրան. «Զգո՛ւյշ եղիր, Հակոբի հետ հանկարծ չարությամբ չխոսես»։


Մաքիները գավազանների մոտ բեղմնավորվում էին և ծնում խայտաճամուկ, պտավոր ու կիսասպիտակ գառներ։


Երազ տեսավ. ահա երկրի վրա հաստատված մի սանդուղք, որի ծայրը հասնում էր մինչև երկինք, և Աստծու հրեշտակները ելնում-իջնում էին դրա վրայով։


Աստված երազի մեջ ասաց նրան. «Իմանալով, որ դու մաքուր սրտով ես այդ արել, պահեցի քեզ, որ չմեղանչես իմ դեմ, և այդ պատճառով էլ թույլ չտվեցի, որ մերձենաս նրան։


Աստված ձեր հորից վերցրեց բոլոր մաքիներն ու տվեց ինձ։


Աստծու հրեշտակը երազում ինձ ասաց. “Հակոբ”։ Ես պատասխանեցի. “Ի՞նչ է”։


Եվ ասաց. “Նայի՛ր քո աչքերով ու տե՛ս, որ մաքիների ու էգ այծերի վրա ելնող խոյերն ու արու այծերը ինչպե՛ս պտավոր են, խայտաճամուկ ու խատուտիկ։ Որովհետև տեսա այն, ինչ արեց քեզ Լաբանը։


Մի օր Հովսեփը մի երազ տեսավ ու այն պատմեց իր եղբայրներին, և նրան առավել ևս ատեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ