Լաբանն ու Բաթուելը պատասխանելով ասացին. «Տիրոջ կամքն է այդ, և մենք չէ, որ այո կամ ոչ պիտի ասենք։
ԾՆՆԴՈՑ 31:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես հիմա կարող էի քեզ չարիք պատճառել, բայց քո հոր Աստվածը երեկ ասաց ինձ. “Զգո՛ւյշ եղիր, Հակոբի հետ հանկարծ չարությամբ չխոսես”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմ ձեռքում ուժ կա ձեզ չարիք անելու համար, բայց ձեր հոր Աստվածը երեկ գիշեր ինձ հետ խոսեց՝ ասելով. “Զգուշացի՛ր, որ Հակոբի հետ ո՛չ լավ, ո՛չ էլ վատ չխոսես”։ |
Լաբանն ու Բաթուելը պատասխանելով ասացին. «Տիրոջ կամքն է այդ, և մենք չէ, որ այո կամ ոչ պիտի ասենք։
Տերը, որ կանգնած էր սանդուղքի վրա, ասաց. «Ես Տերն եմ՝ քո հոր՝ Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը։ Մի՛ վախեցիր, քանի որ այն հողը, որի վրա քնել ես, տալու եմ քեզ և քո զավակներին։
Գիշերը երազում Աստված երևաց Լաբան Ասորուն ու ասաց նրան. «Զգո՛ւյշ եղիր, Հակոբի հետ հանկարծ չարությամբ չխոսես»։
Եթե ինձ հետ չլիներ իմ նախահոր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը՝ Իսահակի Երկյուղը, այժմ գուցե ինձ ձեռնունայն հետ ուղարկեիր։ Սակայն Աստված տեսավ իմ չարչարանքն ու իմ վաստակը և երեկ հանդիմանեց քեզ»։
Եվ ասաց նրանց. «Նայելով ձեր հոր դեմքին՝ զգում եմ, որ նա իմ նկատմամբ նույնը չէ, ինչ առաջ էր։ Սակայն իմ հոր Աստվածն ինձ հետ է։
Մեր դատավորը Աբրահամի Աստվածը, Նաքովրի Աստվածը, նրանց հայրերի Աստվածը թող լինի»։ Եվ Հակոբը երդվեց իր հոր՝ Իսահակի Երկյուղով։
բայց ձեր հայրը խաբեց ինձ և տասն անգամ փոխեց իմ վարձը, սակայն Աստված թույլ չտվեց, որ նա ինձ վատություն անի։
Աբեսաղոմը Ամովնի մասին վատ կամ լավ բան չասաց, բայց Աբեսաղոմն ատում էր Ամովնին այն բանի համար, որ նա բռնաբարել էր իր քրոջը՝ Թամարին։
“Թող քո Աստվածը, որին ապավինել ես, քեզ չամբարտավանացնի՝ մտածելով, թե Երուսաղեմն Ասորեստանի արքայի ձեռքը չի մատնվի։
Նեղություններ խորհեցին. չարիք են գործում իրենց անկողիններում և այգաբացին լույսով նույնն ի կատար են ածում, քանի որ չբարձրացրին իրենց ձեռքերն առ Աստված։