Այսպես Հակոբը չափազանց հարստացավ. նա շատ ոչխարներ ու արջառներ, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր ունեցավ։
ԾՆՆԴՈՑ 31:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հակոբը լսեց Լաբանի որդիների ասածները, թե՝ «Հակոբը ձեռք գցեց մեր հոր ողջ ունեցվածքը և մեր հոր ունեցվածքի շնորհիվ հարստացավ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հակոբը լսեց Լաբանի որդիների խոսքերը, որ ասում էին. «Հակոբը մեր հոր ամբողջ ունեցածն առավ և այս ամբողջ հարստությունը մեր հոր ունեցվածքից ստացավ»։ |
Այսպես Հակոբը չափազանց հարստացավ. նա շատ ոչխարներ ու արջառներ, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր ունեցավ։
Լաբանը պատասխանեց Հակոբին՝ ասելով. «Դուստրերը իմ դուստրերն են, որդիները՝ իմ որդիները, կենդանիները՝ իմ կենդանիները։ Այն ամենը, ինչ դու տեսնում ես, իմն են ու իմ դուստրերինը։ Արդ, ի՞նչ կարող եմ անել իմ դուստրերին ու նրանց որդիներին, որոնց ծնեցին։
Իմ հորը պատմե՛ք այն փառքի մասին, որ ունեմ Եգիպտոսում, նաև այն մասին, ինչ տեսել եք։ Իմ հորը շտապ բերե՛ք այստեղ»։
Եթե իմ մասին աղախիններս բազում անգամ ասեն՝ “Երանի՜ նրա մարմնից հագենանք”, քանզի քաղցր էի ես նրանց համար.
Ես տեսա նաև բոլոր հաջողություններն ու արարածների ամեն չարություն. դրա պատճառը մարդուս նախանձն է մերձավորի նկատմամբ, սակայն սա ևս ունայնություն է և քամուն բռնելու նման։
Դժոխքն ինքն իրեն լայնացել և բացել է իր երախները, որպեսզի դադար չունենան, և նրա մեջ իջնեն փառավորվածները, մեծամեծներն ու հարուստները, չարագործներն ու զվարճամոլները։
այլ պարծեցողը թող այս բանով պարծենա՝ իմանալ և ճանաչել ինձ, որ ես եմ Տերը՝ Աստված, որ երկրի վրա իրավ դատաստան, ողորմություն ու արդարություն եմ անում, որոնք հաճելի են ինձ,- ասում է Տերը։
Այս ամենի պատճառով քո մասին առակներով փսփսում են ու ասում. “Ինչպիսին մայրն է, այնպիսին էլ աղջիկն է”։
Սատանան Հիսուսին կրկին առավ տարավ մի շատ բարձր լեռ, նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը
այդպիսին գոռոզամիտ է և ոչինչ չգիտի, այլ բռնված է խնդիրներ և վիճաբանություններ հարուցելու հիվանդությամբ, որոնցից առաջ են գալիս նախանձ, հակառակություն, հայհոյություն, չար կասկածներ, խարդախություն
որովհետև ժամանակին մենք էլ էինք անմիտ, անհնազանդ, մոլորված, ծառայում էինք ցանկությունների և պեսպես անառակությունների, ապրում էինք չարությամբ և նախանձով, ատելի էինք ուրիշներին և ատում էինք միմյանց։
քանզի «ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը՝ խոտածաղկի. խոտը չորանում է, ծաղիկը՝ թափվում,