Իմ գալուց առաջ դրանք փոքրաթիվ էին, իսկ այժմ դրանք անչափ աճել են։ Տերը՝ Աստված, օրհնեց քեզ իմ գալով։ Արդ, ե՞րբ եմ ես իմ տունն ունենալու»։
ԾՆՆԴՈՑ 30:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լաբանը հարցրեց նրան. «Ի՞նչ տամ քեզ»։ Հակոբը պատասխանեց. «Ինձ ոչինչ մի՛ տուր. եթե անես այն, ինչ ասեմ քեզ, դարձյալ կարածեցնեմ ու կպահեմ քո հոտերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լաբանն ասաց. «Ի՞նչ տամ քեզ»։ Հակոբը պատասխանեց. «Ինձ ոչինչ մի՛ տուր. եթե անես այն, ինչ ասելու եմ քեզ, ես դարձյալ կարածեցնեմ և կպահեմ քո հոտը։ |
Իմ գալուց առաջ դրանք փոքրաթիվ էին, իսկ այժմ դրանք անչափ աճել են։ Տերը՝ Աստված, օրհնեց քեզ իմ գալով։ Արդ, ե՞րբ եմ ես իմ տունն ունենալու»։
Այսօր թող քո առջևով անցնի քո ողջ հոտը, և դու առանձնացրո՛ւ բոլոր խայտաճամուկ ու գորշ ոչխարները և բոլոր կիսաճերմակ ու պտավոր այծերը, և դրանք թող լինեն իմ վարձը։
Փողասիրությունը թող տեղ չունենա ձեր մեջ, և ինչ որ ձեռք եք բերել, բավարա՛ր համարեք, քանի որ ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ» (Բ Օր. 31.6, Հես. 1.5)։