Երբ Ռաքելը ծնեց Հովսեփին, Հակոբը Լաբանին ասաց. «Արձակի՛ր ինձ, որ գնամ իմ բնակավայրն ու իմ երկիրը։
ԾՆՆԴՈՑ 30:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրա անունը դրեց Հովսեփ՝ ասելով. «Աստված թող ինձ մի որդի ևս պարգևի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրա անունը Հովսեփ դրեց և ասաց. «Տերն ինձ մի ուրիշ որդի էլ պիտի տա»։ |
Երբ Ռաքելը ծնեց Հովսեփին, Հակոբը Լաբանին ասաց. «Արձակի՛ր ինձ, որ գնամ իմ բնակավայրն ու իմ երկիրը։
ԱՀԱ ՀԱԿՈԲԻ ԵՎ ՆՐԱ ՍԵՐՆԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Երբ Հովսեփը տասնյոթ տարեկան պատանի էր, իր եղբայրների հետ ոչխար էր արածեցնում, իբրև իր հոր կանանց՝ Բալլայի և Զելփայի որդիների օգնական։ Նրա եղբայրներն իրենց հայր Իսրայելի մոտ չարախոսում էին Հովսեփի մասին։
Երբ նրա եղբայրները տեսան, որ իրենց հայրը նրան իր բոլոր որդիներից ավելի է սիրում, ատեցին նրան և նրա հետ այլևս չէին կարողանում հանդարտորեն խոսել։
Հովսեփը երկրի իշխանն էր, ուստի ինքն էր ցորեն վաճառում ողջ աշխարհին։ Հովսեփի եղբայրները գալով երկրպագեցին՝ խոնարհվելով մինչև գետին։
«Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի գավազա՛ն վերցրու և վրան գրի՛ր՝ “Հուդան ու Իսրայելի որդիները՝ նրա մերձավորները”։ Մի երկրորդ գավազան էլ կվերցնես ու վրան կգրես՝ “Հովսեփին՝ Եփրեմի գավազանը, և Իսրայելի բոլոր որդիները, որ միավորված են նրան”։
Զաբուղոնի ցեղից՝ տասներկու հազար, Հովսեփի ցեղից՝ տասներկու հազար, Բենիամինի ցեղից՝ տասներկու հազար։