Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 37:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 «Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի գավազա՛ն վերցրու և վրան գրի՛ր՝ “Հուդան ու Իսրայելի որդիները՝ նրա մերձավորները”։ Մի երկրորդ գավազան էլ կվերցնես ու վրան կգրես՝ “Հովսեփին՝ Եփրեմի գավազանը, և Իսրայելի բոլոր որդիները, որ միավորված են նրան”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 «Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի փա՛յտ վերցրու և նրա վրա գրի՛ր. “Հուդային և նրա ընկերակից Իսրայելի որդիներին”։ Մի փայտ էլ վերցրո՛ւ և նրա վրա գրի՛ր. “Հովսեփին՝ Եփրեմի փայտը և նրա ընկերակից Իսրայելի ամբողջ տանը”։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 37:16
10 Խաչաձեւ Հղումներ  

Նա ժողովեց Հուդայի ու Բենիամինի մարդկանց, ինչպես նաև Եփրեմի, Մանասեի և Շմավոնի ցեղերից նրանց մոտ գտնվող պանդուխտներին, քանզի շատերը, տեսնելով որ Տերը՝ նրանց Աստվածը, նրա հետ է, Իսրայելից անցել էին նրա կողմը։


Եվ իսրայելացիները երես դարձրին Դավթի տնից մինչև այսօր։


Իսկ Հուդայի քաղաքներում ապրող մյուս իսրայելացիները Ռոբովամին դարձրին իրենց թագավոր։


Եփրեմի նախանձը պիտի վերանա, և Հուդայի թշնամիները կորստյան պիտի մատնվեն. Եփրեմը չպիտի նախանձի Հուդային, և Հուդան էլ չպիտի նախանձի Եփրեմին։


Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


Եվ մորթվելիք ոչխարը կհովվեմ քանանացիների երկրում։ Եվ ինձ համար երկու գավազան կվերցնեմ. մեկը կանվանեմ Գեղեցկություն, իսկ երկրորդը կանվանեմ Վիճակ և կարածեցնեմ ոչխարները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ