ԾՆՆԴՈՑ 3:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, հաճելի աչքերին՝ նայելու համար և գրավիչ՝ տեսնելու համար, վերցրեց նրա պտղից, կերավ և տվեց իր ամուսնուն, որ իր հետ էր, և կերան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ էր ուտելու համար և հաճելի էր աչքերին, և որ ծառը ցանկալի էր նայելու համար. առավ նրա պտղից ու կերավ և տվեց նաև իր ամուսնուն, և նա կերավ։ |
Ադամին էլ ասաց. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին և կերար այն ծառից, որի՛ց միայն քեզ պատվիրել էի չուտել, թող անիծյալ լինի հողը, երբ այն մշակես։ Քո կյանքի բոլոր օրերին տանջանքով ձեռք բերես նրա բերքը,
Աստծու որդիները, տեսնելով, որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, նրանցից իրենց համար կին առան։
Երեկոյան կողմ, երբ Դավիթն իր անկողնուց ելել և ման էր գալիս թագավորական պալատի տանիքի վրա, տեսավ, որ մի կին լողանում էր տանիքի վրա։ Այդ կինը արտաքինով շատ գեղեցիկ էր։
«Մարդո՛ւ որդի, ահա ես մի հարվածով քեզնից վերցնում եմ այն, ինչ ցանկալի է քո աչքին, իսկ դու չկոծես ու չողբաս, քեզնից թող արցունք դուրս չգա,
“Ասա՛ Իսրայելի տանը. Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես պղծելու եմ իմ սրբարանը՝ ձեր զորության պարծանքի առարկան, այն, որ ցանկալի է ձեր աչքին, և նրանց, որոնց մասին ձեր հոգիները խնամք են տանում. ձեր տղաներն ու աղջիկները, որ ձեզնից են մնացել, սրով են ընկնելու։
Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի. չէ՞ որ այն օրը, երբ նրանցից վերցնեմ իրենց զորությունը, հպարտությունն ու պարծանքը, նրանց աչքի համար ցանկալին, իրենց հոգիների հպարտությունը, նրանց տղաներին ու աղջիկներին,
Բայց ես ձեզ ասում եմ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում շնացած կլինի նրա հետ։
ավարի մեջ տեսա նկարազարդ մի գեղեցիկ վերարկու, երկու հարյուր երկդրամյա արծաթ և մի ոսկյա լեզվակ, որը հիսուն երկդրամյա էր, սաստիկ ցանկացա և վերցրի դրանք։ Ահա դրանք թաքցված են հողի տակ՝ իմ վրանում, իսկ արծաթը դրանց տակ է»։
Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ, քանի որ այն ամենը, ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ու աչքերի ցանկություն է և ա՛յս կյանքի ամբարտավանություն, որը Հորից չէ, այլ այս աշխարհից։
Եվ խնջույքի յոթ օրերին կինը լաց եղավ նրա մոտ։ Յոթերորդ օրը Սամփսոնը հայտնեց նրան, որովհետև նա թախանձում էր։ Կինն էլ հայտնեց իր ժողովրդի որդիներին։