Տիրոջ հրեշտակն ավելացրեց. «Դու արդեն հղի ես և որդի պիտի ծնես։ Նրա անունը Իսմայել կդնես, որովհետև Տերը լսեց քո հեծեծանքը։
ԾՆՆԴՈՑ 3:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ադամն իր կնոջ անունը դրեց Կյանք [𝕸 Եվա], քանի որ նա մայրն է բոլոր էակների։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ադամն իր կնոջ անունը Եվա դրեց, որովհետև նա եղավ բոլոր ապրող մարդկանց մայրը։ |
Տիրոջ հրեշտակն ավելացրեց. «Դու արդեն հղի ես և որդի պիտի ծնես։ Նրա անունը Իսմայել կդնես, որովհետև Տերը լսեց քո հեծեծանքը։
Այսպիսով Ադամն անուններ տվեց բոլոր անասուններին, երկնքի բոլոր թռչուններին և վայրի բոլոր գազաններին, բայց Ադամին իրեն նման օգնական չգտնվեց։
Եվ Ադամն ասաց. «Արդ, սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից։ Սա թող կին կոչվի, որովհետև իր ամուսնուց վերցվեց»։
Հոգին ավանդելիս, քանի որ մեռնում էր, նա որդու անունը դրեց Իմ վշտի որդի, սակայն հայրը նրան կոչեց Բենիամին։
և նրա անունը դրեց Նոյ՝ ասելով. «Սա մեզ կհանգստացնի մեր գործերից, մեր ձեռքերի չարչարանքից և այն հողից, որն անիծեց Տերը՝ Աստված»։
և երբ մանուկը մեծացավ, բերեց նրան փարավոնի դստեր մոտ, և նա եղավ նրա որդեգիրը։ Նրան անվանեց Մովսես՝ ասելով. «Ջրից հանեցի նրան»։
Նա մի որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից»։
«Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել» (Ես. 7.14), որ նշանակում է «Աստված մեզ հետ»։
Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի երեսին, հաստատեց նախակարգյալ ժամանակները և դրեց նրանց բնակության սահմանները,
Բայց երկյուղ ունեմ. միգուցե ձեր միտքն ապականվի ու շեղվի Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած պարզամտությունից, ինչպես օձն իր խորամանկությամբ խաբեց Եվային։
և նա հղիացավ։ Երբ ժամանակը հասավ, ծնեց որդի, որի անունը դրեց Սամուել՝ ասելով. «Տիրոջից՝ Զորությունների Աստծուց խնդրեցի սրան»։