Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 35:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Հոգին ավանդելիս, քանի որ մեռնում էր, նա որդու անունը դրեց Իմ վշտի որդի, սակայն հայրը նրան կոչեց Բենիամին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Եվ երբ նրա հոգին դուրս էր գալիս (քանի որ մեռնում էր), նրա անունը դրեց Բենոնի, բայց նրա հայրը Բենիամին կոչեց նրան։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 35:18
18 Խաչաձեւ Հղումներ  

Քարկոծում էին Ստեփանոսին, որն աղոթում էր ու ասում. «Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ հոգին»։


Հիսուսը բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Հա՛յր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին» (Սաղ. 30(31).6(5))։ Երբ այս ասաց, հոգին ավանդեց։


Գաբեսն առավել հայտնի էր, քան իր եղբայրները, և մայրը նրա անունն Իգաբես դրեց՝ ասելով. «Ծնեցի նրան Գաբեսի նման»։


Աստված նրան ասաց. “Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու”։


Նրանք հաց ու գինի էին խնդրում իրենց մայրերից, մինչ քաղաքի մեջ ընկած ու ցրված՝ մեռնում, իրենց հոգիներն էին ավանդում։


Նրանց ցորենի պարարտությամբ կերակրեց Եվ ժայռի մեղրով հագեցրեց նրանց։


Իրենց ճարպով պարարտացան, Եվ նրանց բերանը ամբարտավանություն խոսեց։


Թող վերցնեն նրա արյունից ու քսեն այն տան դռան երկու սյուներին ու բարավորին, որտեղ այն ուտելու են։


Եվ իմ Աստվածը թող այնպես անի, որ շնորհ գտնեք այդ մարդու մոտ, և նա ձեզ հետ արձակի ձեր մյուս եղբորն ու Բենիամինին։ Իսկ ես եթե անզավակ պիտի մնամ, թող անզավակ մնամ»։


Հակոբն ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի իջնի, որովհետև սրա եղբայրը մեռավ, և միայն սա է մնացել։ Եթե հանկարծ սրան մի փորձանք պատահի ճանապարհին, որ պիտի գնաք, ապա դուք ինձ վշտով այս ծեր հասակում գերեզման կիջեցնեք»։


Հակոբը Հովսեփի եղբայր Բենիամինին չթողեց, որ իր եղբայրների հետ գնա, քանզի մտածեց. «Գուցե նրան փորձանք պատահի»։


Երբ Ռաքելը տեսավ, որ Հակոբի համար որդի չի ծնում, նախանձեց իր քրոջը և Հակոբին ասաց. «Ինձ զավակնե՛ր տուր, այլապես ես կմեռնեմ»։


և երկունքի ցավերի ժամանակ մանկաբարձը նրան ասաց. «Արիացի՛ր, որովհետև սա էլ տղա է»։


Ռաքելը մեռավ ու թաղվեց Եփրաթայի, այսինքն՝ Բեթղեհեմի ճանապարհի վրա։


Ռաքելի որդիներն էին Հովսեփն ու Բենիամինը։


Բենիամինը հափշտակող գայլ է. առավոտյան կուտի, իսկ երեկոյան կբաշխի կերակուրը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ