ԾՆՆԴՈՑ 29:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այնուհետև Լաբանն ասաց Հակոբին. «Քանի որ դու իմ եղբայրն ես, ինձ ձրի չես ծառայի։ Ասա՛ ինձ, ի՞նչ է քո վարձը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լաբանն ասաց Հակոբին. «Մի՞թե դու, որ իմ հարազատն ես, ինձ պիտի ձրի ծառայես. ասա՛ ինձ, ի՞նչ է քո վարձը»։ |
Քսան տարի է, որ քո տանն էի։ Տասնչորս տարի քեզ ծառայեցի քո դուստրերի դիմաց և վեց տարի քո հոտերը հովվեցի, բայց դու խաբեցիր ինձ և տասն անգամ փոխեցիր իմ վարձը։
բայց ձեր հայրը խաբեց ինձ և տասն անգամ փոխեց իմ վարձը, սակայն Աստված թույլ չտվեց, որ նա ինձ վատություն անի։
Նրա մոր եղբայրները նրա այս բոլոր խոսքերը հասցրին Սյուքեմի բոլոր բնակիչների ականջին, և նրանց սիրտը հակվեց Աբիմելեքի կողմը, որովհետև ասացին՝ «Մեր եղբայրն է»