28 Սահմանի՛ր քո վարձը, և ես կտամ»։
28 Եվ ասաց. «Քո վարձն ասա՛ ինձ, և ես կվճարեմ»։
Այնուհետև Լաբանն ասաց Հակոբին. «Քանի որ դու իմ եղբայրն ես, ինձ ձրի չես ծառայի։ Ասա՛ ինձ, ի՞նչ է քո վարձը»։
Եվ Լաբանը նրան ասաց. «Ավելի լավ է՝ նրան քեզ տամ, քան օտար մարդու։ Բնակվի՛ր ինձ հետ»։
Քսան տարի է, որ քո տանն էի։ Տասնչորս տարի քեզ ծառայեցի քո դուստրերի դիմաց և վեց տարի քո հոտերը հովվեցի, բայց դու խաբեցիր ինձ և տասն անգամ փոխեցիր իմ վարձը։
բայց ձեր հայրը խաբեց ինձ և տասն անգամ փոխեց իմ վարձը, սակայն Աստված թույլ չտվեց, որ նա ինձ վատություն անի։