ԾՆՆԴՈՑ 26:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսահակը գնաց այդտեղից ու մեկ այլ ջրհոր փորեց։ Սրա համար էլ վիճեցին, և Իսահակն այն կոչեց Թշնամություն [𝕸 Սիտնա]։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ մի ուրիշ ջրհոր փորեցին, և նրա վրա էլ կռվեցին։ Եվ նրա անունը դրեց Սիթնա։ |
Գերարացիների հովիվները կռվեցին Իսահակի հովիվների հետ՝ ասելով, թե իրենցն է այդ ջրհորը։ Ջրհորը կոչեց Զրկանք [𝕸 Էսեք], քանի որ նրանից խլեցին այն։
Այնտեղից էլ գնաց ու մեկ այլ ջրհոր ևս փորեց։ Դրա շուրջ վեճ չառաջացավ, և այդ պատճառով այն կոչեց Անդորրություն [𝕸 Ռըխովոտ]՝ ասելով. «Այժմ Տերը մեզ ընդարձակ տեղ տվեց և բազմացրեց մեզ երկրի վրա»։
Պարսից Արտաշեսի թագավորության օրոք՝ նրա թագավորության սկզբում, նրանք Հուդայի երկրում և Երուսաղեմում բնակվողների դեմ նամակ գրեցին։