ԾՆՆԴՈՑ 26:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա բարձրացավ և առաջ էր գնում ու հարստանում, մինչև որ մեծահարուստ դարձավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և մարդը հարստացավ, հետզհետե ավելի հարստացավ, մինչև որ դարձավ մեծահարուստ։ |
Տերը մեծապես օրհնեց իմ տիրոջը, և նա մեծ մարդ դարձավ։ Նրան տվեց արջառներ ու ոչխարներ, արծաթ ու ոսկի, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր։
Այսպես Հակոբը չափազանց հարստացավ. նա շատ ոչխարներ ու արջառներ, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր ունեցավ։
Արդարների գլխին է Տիրոջ օրհնությունը, որ հարստացնում է նրանց և չի ավելացնում նրանց սրտի տրտմությունը։