Տերը մեծապես օրհնեց իմ տիրոջը, և նա մեծ մարդ դարձավ։ Նրան տվեց արջառներ ու ոչխարներ, արծաթ ու ոսկի, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր։
ԾՆՆԴՈՑ 25:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբրահամն իր ողջ ունեցվածքը տվեց իր որդի Իսահակին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբրահամն իր ամբողջ ունեցվածքը տվեց Իսահակին, |
Տերը մեծապես օրհնեց իմ տիրոջը, և նա մեծ մարդ դարձավ։ Նրան տվեց արջառներ ու ոչխարներ, արծաթ ու ոսկի, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր։
Սառան՝ իմ տիրոջ կինը, ծերության հասակում իմ տիրոջ համար մի որդի ծնեց, և իր ողջ ունեցվածքը նրան տվեց։
Մադիամի որդիներն էին Գեփարը, Ափերը, Ենովքը, Աբիդան և Եղրագան։ Սրանք բոլորը Քետուրայի որդիներն էին։
Ամեն ինչ ինձ տրվեց իմ Հորից։ Եվ ոչ ոք չի ճանաչում Որդուն, բացի Հորից, և ոչ ոք չի ճանաչում Հորը, բացի Որդուց և նրանից, որին Որդին կուզենա հայտնել։
Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ և ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Ինչպես որ Հայրն ուղարկեց ինձ, ես էլ ձեզ եմ ուղարկում։
Ինչպես որ նրան իշխանություն տվեցիր բոլոր մարդկանց վրա, որպեսզի հավիտենական կյանք տա բոլոր նրանց, որոնց դու նրան տվեցիր։
Իսկ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ. եթե կցորդ ենք նրա չարչարանքներին, հաղորդակից կլինենք նաև նրա փառքին։
Նա, որ իր Որդուն չխնայեց, այլ մեր բոլորի համար նրան մահվան մատնեց, ինչպե՞ս նրա հետ ամեն բան մեզ չի շնորհի։
Այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ կարգեց ամեն ինչի, և որի միջոցով ստեղծեց տիեզերքը։