Գինդերն ու իր քրոջ ձեռքերի ապարանջանները տեսնելով և իր քույր Ռեբեկայից լսելով, թե՝ «Այսպես խոսեց ինձ հետ այդ մարդը»՝ մոտեցավ ծառային, որ դեռ կանգնած էր իր ուղտերի կողքին՝ աղբյուրի մոտ,
ԾՆՆԴՈՑ 24:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ռեբեկան մի եղբայր ուներ, որի անունը Լաբան էր։ Լաբանը դուրս վազեց դեպի աղբյուրը՝ ծառայի մոտ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ռեբեկան մի եղբայր ուներ՝ Լաբան անունով։ Լաբանը վազեց դուրս՝ դեպի աղբյուրը, այդ մարդու մոտ։ |
Գինդերն ու իր քրոջ ձեռքերի ապարանջանները տեսնելով և իր քույր Ռեբեկայից լսելով, թե՝ «Այսպես խոսեց ինձ հետ այդ մարդը»՝ մոտեցավ ծառային, որ դեռ կանգնած էր իր ուղտերի կողքին՝ աղբյուրի մոտ,
Եվ օրհնելով Ռեբեկային՝ ասացին. «Քո՛ւյր մեր, քո սերունդը թող հազարավոր ու բյուրավոր դառնա և ժառանգի քո թշնամիների քաղաքները»։
Իսահակը քառասուն տարեկան էր, երբ իրեն կին առավ Ռեբեկային՝ Ասորիների Միջագետքում ապրող ասորի Բաթուելի դստերը, որը ասորի Լաբանի քույրն էր։
Վե՛ր կաց, գնա՛ Ասորիների Միջագետք՝ քո մոր հոր՝ Բաթուելի տունը, և այնտեղից քո մորեղբայր Լաբանի դուստրերից քեզ կի՛ն առ։
Երբ Լաբանը լսեց Հակոբի՝ իր քրոջ որդու անունը, ընդառաջ վազեց, գրկեց նրան, համբուրեց և տարավ իր տունը։ Հակոբը Լաբանին պատմեց ողջ անցուդարձը։
Կրկին հարցրեց նրանց. «Դուք ճանաչո՞ւմ եք Նաքովրի որդի Լաբանին»։ Նրանք պատասխանեցին. «Ճանաչում ենք»։