Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 24:29 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Ռեբեկան մի եղբայր ուներ՝ Լաբան անունով։ Լաբանը վազեց դուրս՝ դեպի աղբյուրը, այդ մարդու մոտ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Ռեբեկան մի եղբայր ուներ, որի անունը Լաբան էր։ Լաբանը դուրս վազեց դեպի աղբյուրը՝ ծառայի մոտ։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 24:29
8 Խաչաձեւ Հղումներ  

Որովհետև տեսնելով օղակն ու իր քրոջ ձեռքերի ապարանջանները և լսելով իր քույր Ռեբեկայի խոսքերը, թե՝ «Այսպես խոսեց ինձ հետ այդ մարդը»՝ այն մարդու մոտ եկավ, որ կանգնած էր ուղտերի կողքին՝ աղբյուրի մոտ,


Ռեբեկայի եղբայրն ու մայրն ասացին. «Թող աղջիկը մի քանի օր կամ տասը օր մնա մեզ մոտ, հետո կգնա»։


Նրանք օրհնեցին Ռեբեկային և ասացին նրան. «Ո՛վ մեր քույր, շատ ու շատ հազարներ դառնաս, և քո սերունդը թող տիրանա իր թշնամիների քաղաքներին»։


Իսահակը քառասուն տարեկան էր, երբ իրեն կին առավ Միջագետքից ասորի Բաթուելի աղջկան՝ Ռեբեկային, որը ասորի Լաբանի քույրն էր։


Հիմա լսի՛ր իմ խոսքը, որդի՛ս. փախիր գնա՛ Խառան՝ իմ եղբայր Լաբանի մոտ։


Վեր կաց գնա՛ Փադան-Արամ (Միջագետք)՝ մորդ հոր՝ Բաթուելի տունը, և այնտեղից քեզ համար կի՛ն առ քո մորեղբայր Լաբանի աղջիկներից։


Երբ Լաբանը լսեց իր քրոջ որդու՝ Հակոբի մասին լուրը, վազեց նրան դիմավորելու, գրկեց և համբուրեց նրան ու տարավ իր տունը։ Եվ նա Լաբանին պատմեց այս բոլոր բաները։


Նա հարցրեց նրանց. «Նաքորի որդի Լաբանին ճանաչո՞ւմ եք»։ Նրանք ասացին. «Ճանաչում ենք»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ