Աբրամն ու Նաքովրը իրենց համար կանայք առան։ Աբրամի կնոջ անունը Սարայ էր, իսկ Նաքովրի կնոջ անունը՝ Մեղքա, որը դուստրն էր Առանի. նա հայրն էր Մեղքայի և Հեսքայի։
ԾՆՆԴՈՑ 24:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աղջիկը պատասխանեց նրան. «Ես Բաթուելի՝ Մեղքայի և Նաքովրի որդու դուստրն եմ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա պատասխանեց. «Ես Մեղքայի և Նաքորի որդի Բաթուելի աղջիկն եմ»։ |
Աբրամն ու Նաքովրը իրենց համար կանայք առան։ Աբրամի կնոջ անունը Սարայ էր, իսկ Նաքովրի կնոջ անունը՝ Մեղքա, որը դուստրն էր Առանի. նա հայրն էր Մեղքայի և Հեսքայի։
Բաթուելը ծնեց Ռեբեկային։ Սրանք են այն ութ որդիները, որոնց ծնեց Մեղքան Աբրահամի եղբոր՝ Նաքովրի համար։
Նա մտքում դեռ չէր վերջացրել իր խոսքը, երբ եկավ Ռեբեկան, որը Աբրահամի եղբայր Նաքովրի Մեղքա կնոջ որդի Բաթուելի դուստրն էր. նա ուսին սափոր ուներ։
Ապա հարցրեց նրան՝ ասելով. «Ո՞ւմ դուստրն ես դու, ասա՛ ինձ, քո տանը մեզ համար իջևանելու տեղ կա՞»։
Ես նրան հարցրի ու ասացի. “Դու ո՞ւմ դուստրն ես, ասա՛ ինձ”։ Նա պատասխանեց. “Ես Մեղքայի և Նաքովրի որդի Բաթուելի դուստրն եմ”։ Ես գինդեր դրեցի նրա ականջներին, ապարանջաններ՝ նրա ձեռքերին
Կրկին հարցրեց նրանց. «Դուք ճանաչո՞ւմ եք Նաքովրի որդի Լաբանին»։ Նրանք պատասխանեցին. «Ճանաչում ենք»։