Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 24:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Նա պատասխանեց. «Ես Մեղքայի և Նաքորի որդի Բաթուելի աղջիկն եմ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Աղջիկը պատասխանեց նրան. «Ես Բաթուելի՝ Մեղքայի և Նաքովրի որդու դուստրն եմ»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 24:24
8 Խաչաձեւ Հղումներ  

Աբրամը և Նաքորը իրենց համար կանայք առան։ Աբրամի կնոջ անունը Սարա էր, իսկ Նաքորի կնոջ անունը՝ Մեղքա, որը դուստրն էր Առանի. սա Մեղքայի և Հեսքայի հայրն էր։


Այս դեպքերից հետո Աբրահամին հայտնեցին՝ ասելով. «Ահա Մեղքան ևս քո եղբայր Նաքորի համար ծնել է որդիներ՝


Բաթուելը ծնեց Ռեբեկային։ Այս ութին ծնեց Մեղքան Աբրահամի եղբայր Նաքորի համար։


Երբ նա տակավին իր խոսքը չէր վերջացրել, ահա սափորն ուսին դուրս եկավ Ռեբեկան՝ Աբրահամի եղբայր Նաքորի Մեղքա կնոջ որդու՝ Բաթուելի աղջիկը։


և հարցրեց. «Դու ո՞ւմ աղջիկն ես, ասա՛ ինձ. քո հոր տանը մեզ համար իջևանելու տեղ կա՞»։


Նաև ասաց նրան. «Մենք հարդ և խոտ շատ ունենք, իջևանելու տեղ էլ»։


Հարցրի նրան. “Դու ո՞ւմ աղջիկն ես”։ Նա էլ ասաց. “Ես Մեղքայի և Նաքորի որդի Բաթուելի աղջիկն եմ”։ Այն ժամանակ օղակը նրա քթին, իսկ ապարանջանները նրա ձեռքերին անցկացրի։


Նա հարցրեց նրանց. «Նաքորի որդի Լաբանին ճանաչո՞ւմ եք»։ Նրանք ասացին. «Ճանաչում ենք»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ