Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 24:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ծառան ընդառաջ գնաց նրան ու ասաց. «Թող այդ սափորից մի քիչ ջո՛ւր խմեմ»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ծառան վազեց նրան ընդառաջ և ասաց. «Խնդրեմ սափորիցդ ինձ մի քիչ ջո՛ւր տուր խմելու»։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 24:17
10 Խաչաձեւ Հղումներ  

Եվ դեռ իմ մտքում չէի վերջացրել իմ խոսքը, երբ իսկույն եկավ Ռեբեկան, որ ուսին սափոր ուներ, իջավ աղբյուրը և ջուր հանեց։ Ես ասացի նրան. “Ինձ ջո՛ւր տուր խմելու”։


Եղիան գնաց Սարեփթա ու հասավ քաղաքի դարպասը։ Մի կին այնտեղ փայտ էր հավաքում։ Եղիան, ձայն տալով նրա ետևից, ասաց. «Ինձ համար ամանով մի քիչ ջո՛ւր բեր, որ խմեմ»։


Ընդառա՛ջ եկեք և ջո՛ւր բերեք ծարավածներին, ո՛վ Թեմանի բնակիչներ, հացո՛վ ընդառաջ ելեք փախստականներին,


Այն օրը բոլոր բարձր լեռների և բոլոր բարձրաբերձ բլուրների վրա ջուր պիտի բխի, երբ ոչնչանան շատերը, և կործանվեն աշտարակները։


Նրանք ո՛չ քաղց են զգալու, ո՛չ ծարավելու, ո՛չ էլ արևից խորշակահար են լինելու, և նա, որ ողորմելու է, պիտի մխիթարի նրանց, աղբյուրների ակունքների մոտ պիտի տանի նրանց։


Սամարիայից մի կին եկավ՝ ջուր հանելու. Հիսուսը նրան ասաց. «Ինձ խմելու ջո՛ւր տուր»


Սամարացի կինը նրան պատասխանեց. «Դու, որ հրեա ես, ինչպե՞ս ես ինձնից՝ սամարացի կնոջից, խմելու ջուր ուզում» (որովհետև հրեաները սամարացիների հետ երբեք չէին շփվում)։