ԾՆՆԴՈՑ 24:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ծառան վերցրեց իր տիրոջ ուղտերից տասը ուղտ, նաև իր տիրոջ բոլոր բարիքներից և ճանապարհ ընկավ դեպի Միջագետք՝ Նաքովրի քաղաքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ծառան իր տիրոջ ուղտերից տասը ուղտ առավ ու գնաց, ըստ որում իր տիրոջ բոլոր բարիքներն իր ձեռքում էին։ Նա ելավ գնաց Միջագետք՝ Նաքորի քաղաքը։ |
Աբրամն ու Նաքովրը իրենց համար կանայք առան։ Աբրամի կնոջ անունը Սարայ էր, իսկ Նաքովրի կնոջ անունը՝ Մեղքա, որը դուստրն էր Առանի. նա հայրն էր Մեղքայի և Հեսքայի։
Թարան իր հետ վերցրեց իր որդի Աբրամին, իր որդի Նաքովրին, իր որդի Առանի որդի Ղովտին, իր հարս Սարային՝ իր որդի Աբրամի կնոջը, և նրանց հանեց քաղդեացիների աշխարհից, որպեսզի գնան քանանացիների երկիրը։ Բայց Խառան հասնելով՝ բնակվեցին այնտեղ։
Աբրահամն ասաց իր տան ավագագույն ծառային՝ իր ամբողջ ունեցվածքի կառավարչին. «Ձեռքդ դի՛ր իմ ազդրի տակ։
Երբ բոլոր ուղտերը հագեցան, ծառան նրան տվեց ոսկե գինդեր՝ յուրաքանչյուրը մեկ դահեկանի քաշով, և տասը դահեկանի քաշով երկու ապարանջան դրեց նրա ձեռքերին։
Ծառան հանեց ոսկե և արծաթե զարդեր ու զգեստներ և տվեց Ռեբեկային։ Նա նվերներ տվեց նաև նրա եղբայրներին ու մորը։
Հակոբը ելավ գնաց դեպի արևելք՝ Լաբանի՝ ասորի Բաթուելի որդու, Հակոբի ու Եսավի մոր՝ Ռեբեկայի եղբոր մոտ։
Նա նայեց և դաշտի մեջ մի ջրհոր տեսավ, որի մոտ ոչխարի երեք հոտ էր մակաղել, քանի որ այդ ջրհորից էին ջուր տալիս հոտերին։ Ջրհորի բերանին մի մեծ քար էր դրված։
Երբ Անանը և ամովնացիները տեսան, որ ատելի են դարձել Դավթին և նրա ժողովրդին, հազար տաղանդ արծաթ ուղարկեցին և իրենց համար Վերին Միջագետքի Մաաքայից և Սուբայի ասորիներից մարտակառքեր ու հեծյալներ վարձեցին։
Մենք՝ պարթևներ, մարեր ու իլամացիներ, Միջագետքում, Հրեաստանում, Գամիրքում, Պոնտոսում, Ասիայում,
Ամովնացին ու մովաբացին իրավունք չունեն Տիրոջ ժողովարանը մտնելու, անգամ մինչև տասներորդ սերունդը և հավիտյանս հավիտենից,