Սարայը՝ Աբրամի կինը, իր աղախին եգիպտացի Ագարին կնության տվեց իր ամուսնուն՝ Աբրամին, որ տասը տարի ապրում էր քանանացիների երկրում։
ԾՆՆԴՈՑ 22:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա հարճը, որի անունը Ռեեմա էր, նա էլ ծնեց Տաբեկին, Գաամին, Տոքոսին և Մովքային»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա հարճը, որի անունը Ռեումա էր, նա էլ ծնեց Տեբաքին, Գաամին, Թաքասին և Մաաքային։ |
Սարայը՝ Աբրամի կինը, իր աղախին եգիպտացի Ագարին կնության տվեց իր ամուսնուն՝ Աբրամին, որ տասը տարի ապրում էր քանանացիների երկրում։
Բաթուելը ծնեց Ռեբեկային։ Սրանք են այն ութ որդիները, որոնց ծնեց Մեղքան Աբրահամի եղբոր՝ Նաքովրի համար։
իսկ հարճերից ծնված իր որդիներին, քանի դեռ կենդանի էր, պարգևներ տվեց և իր որդի Իսահակի մոտից ուղարկեց դեպի արևելք՝ արևելյան երկիր։
Դրանից հետո նա ամուսնացավ Աբեսաղոմի դուստր Մաաքայի հետ, որը նրա համար ծնեց Աբիային, Եթթիին, Զիզային և Սալեմովթին։