Աստված պատասխանեց Աբրահամին. «Այո՛. ահա քո կին Սառան քեզ համար որդի է ծնելու, և իմ ուխտը, որպես հավիտենական ուխտ, հաստատելու եմ նրա հետ ու նրանից հետո գալիք սերունդների հետ։
ԾՆՆԴՈՑ 21:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբրահամն իր որդու անունը, որին Սառան ծնեց իր համար, Իսահակ դրեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբրահամն իր համար ծնված որդու անունը, որին Սառան ծնել էր նրա համար, Իսահակ դրեց։ |
Աստված պատասխանեց Աբրահամին. «Այո՛. ահա քո կին Սառան քեզ համար որդի է ծնելու, և իմ ուխտը, որպես հավիտենական ուխտ, հաստատելու եմ նրա հետ ու նրանից հետո գալիք սերունդների հետ։
Բայց իմ ուխտը ես հաստատելու եմ Իսահակի հետ, որին Սառան կծնի քեզ համար մյուս տարի այս ժամանակ»։
Եվ Աստված ասաց Աբրահամին. «Թող քեզ ծանր չթվա մանկան և աղախնու մասին ասվածը։ Լսի՛ր Սառային, ինչ էլ որ ասի քեզ, որովհետև Իսահակով ես սերունդդ շարունակելու,
Եվ նրան ասաց. «Վերցրո՛ւ քո սիրելի որդուն՝ Իսահակին, որին սիրեցիր, գնա՛ Բարձրադիր վայրը [𝕸 Մորիա] և այնտեղ՝ լեռներից մեկի վրա, որ ցույց կտամ քեզ, նրան մատուցի՛ր որպես ողջակեզ»։
Եվ նրան տվեց թլփատության ուխտը։ Ապա նա ծնեց Իսահակին և թլփատեց նրան ութերորդ օրը. Իսահակը՝ Հակոբին, Հակոբն էլ՝ տասներկու նահապետներին։
և ոչ բոլորը, որ Աբրահամի սերնդից են, նրա որդիներն են, այլ «Իսահակով ես սերունդդ շարունակելու» (Ծնն. 21.12բ)։
Գետի [Եփրատի] այն կողմից ես վերցրի ձեր հայր Աբրահամին և նրան առաջնորդեցի քանանացիների ամբողջ երկրով, բազմացրի նրա սերունդը, նրան տվեցի Իսահակին,