Աբրահամն այդտեղից գնաց հարավ և հաստատվեց Կադեսի ու Սուրի միջև՝ իբրև օտարական բնակվելով Գերարայում։
ԾՆՆԴՈՑ 19:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կրտսերը նույնպես որդի ծնեց և նրա անունը դրեց Ամման՝ ասելով. «Իմ ազգականի որդի է»։ Նա այսօրվա ամովնացիների նախահայրն է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փոքրն էլ որդի ծնեց և նրա անունը դրեց Բենամմի։ Նա է Ամմոնի որդիների հայրը մինչև այսօր։ |
Աբրահամն այդտեղից գնաց հարավ և հաստատվեց Կադեսի ու Սուրի միջև՝ իբրև օտարական բնակվելով Գերարայում։
Այլազգիների նավերը պիտի չվեն, միանգամից ավարի պիտի ենթարկեն ծովակողմը, թե՛ արևելցիներին և թե՛ եդովմացիներին. իրենց ձեռքը պիտի բարձրացնեն նախ Մովաբի վրա, և ամենից առաջ ամովնացիներն են հնազանդվելու։
«Լսեցի Մովաբի նախատինքները և Ամովնի որդիների թշնամանքները, որոնցով նախատում էին իմ ժողովրդին և մեծաբանում իմ սահմանների դեմ։
Նրա համար եմ ես կենդանի,- ասում է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը,- որ Մովաբը Սոդոմի պես դառնա, և Ամովնի որդիները՝ Գոմորի պես, իսկ Դամասկոսը՝ լքված, ինչպես կալի դեզը, և հավիտյան ավերված։ Իմ ժողովրդի մնացորդները կհափշտակեն նրանց, և իմ ազգի մնացորդները կժառանգեն նրանց»։
Եվ կմոտենաք Ամովնի որդիներին։ Նրանց հետ թշնամություն չանեք, նրանց դեմ պատերազմ չհրահրեք, որովհետև Ամովնի որդիների երկիրն իբրև սեփականություն ձեզ չեմ տա, որովհետև այն իբրև սեփականություն տվել եմ Ղովտի որդիներին։
Տերն ինձ ասաց. “Թշնամություն մի՛ արեք մովաբացիների հետ, նրանց դեմ պատերազմ մի՛ հրահրեք, որովհետև նրանց երկրից ձեզ բաժին չեմ տալու, որովհետև Արը Ղովտի որդիներին եմ տվել իբրև սեփականություն”։
Իսրայելի որդիները շարունակեցին Տիրոջ առաջ չարիք գործել և պաշտեցին Բահաղի կուռքերին, Աստարովթին, Ասորիքի աստվածներին, Սիդովնի աստվածներին, Մովաբի աստվածներին, Ամովնի աստվածներին և այլազգիների աստվածներին։ Նրանք լքեցին Տիրոջը և չպաշտեցին նրան։
Այն օրվանից երբ Սավուղն սկսեց թագավորել Իսրայելի վրա, պատերազմեց իր շուրջը գտնվող բոլոր թշնամիների՝ Մովաբի, Ամովնի որդիների, Եդովմի որդիների, Բեթորի, Սուբայի թագավորի և այլազգիների դեմ։ Որ կողմը որ դարձավ, հաղթեց։ Նա մեծ քաջագործություններ արեց,