Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 19:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ղովտը ելավ Սեգովրից և բնակություն հաստատեց լեռան վրա իր երկու դուստրերի հետ, որովհետև վախեցավ մնալ Սեգովրում։ Նա իր երկու դուստրերի հետ բնակվեց մի քարայրում։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ղովտը Սեգորից ելավ վերև և բնակվեց լեռան վրա իր երկու աղջիկների հետ, որովհետև վախենում էր մնալ Սեգորում։ Եվ բնակվեց մի այրում, ինքը և իր երկու աղջիկները։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 19:30
10 Խաչաձեւ Հղումներ  

Ղովտն աչքերը բարձրացրեց ու տեսավ, որ Հորդանանի բոլոր շրջանները մինչև Սեգովր ոռոգելի են (նախքան Աստծու կողմից Սոդոմի ու Գոմորի կործանումը), ինչպես Աստծու դրախտը և ինչպես եգիպտացիների երկիրը։


Աբրամն ասաց սոդոմացիների արքային. «Երդվում եմ Բարձրյալ Աստծով, որ ստեղծեց երկինքն ու երկիրը,


Երբ նրանց դուրս հանեցին, ասացին. «Փրկի՛ր կյանքդ, հետ չնայես և կանգ չառնես այս շրջակայքում։ Փախի՛ր լեռը, որպեսզի մյուսների հետ չկործանվես»։


քո ծառան ողորմություն գտավ քո առաջ, և իմ նկատմամբ ցույց տվեցիր քո արդարությունը՝ փրկելով իմ անձը, բայց ես չեմ կարողանա փախչել լեռը, և գուցե կործանումն ինձ հասնի, և մեռնեմ։


Ջրի պես մի՛ եռա, որովհետև մտար քո հոր մահիճը և այնժամ պղծեցիր նրա մահիճը։


Մովաբացու սիրտն իր մեջ գոչում է մինչև Սեգովր, որովհետև նա երեքամյա երինջ է։ Լվիթի զառիվերով նրանք լաց լինելով պիտի բարձրանան քեզ մոտ, Արոնիիմի ճանապարհին պիտի գոչի. «Կործանում և երկրաշարժ»։


Եսեբոնի աղաղակը հասավ մինչև Ելելա և մինչև Հասսա. նրանց քաղաքները, Սեգովրից մինչև Որովնայիմ, իրենց ձայնը բարձրացրին և գուժեցին մինչև Սաղես, որովհետև Եբերիմի ջուրն անգամ խորշակի տապից ցամաքեց։


անապատն ու շրջակայքը Երիքովի՝ Արմավենիների քաղաքի, մինչև Սեգովր։


քանի որ երկմիտ մարդն անհաստատ է իր բոլոր քայլերում։