ԱՅՍ Է ԹԱՐԱՅԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Թարան ծնեց Աբրամին, Նաքովրին ու Առանին, իսկ Առանը ծնեց Ղովտին։
ԾՆՆԴՈՑ 19:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երկու հրեշտակները երեկոյան եկան Սոդոմ։ Ղովտը նստած էր Սոդոմի մուտքի մոտ։ Երբ Ղովտը տեսավ, ոտքի ելավ նրանց դիմավորելու, խոնարհվեց մինչև գետին Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն երկու հրեշտակները երեկոյան եկան Սոդոմ։ Ղովտը նստած էր Սոդոմի դարպասի մոտ։ Ղովտը տեսավ և ընդառաջ գնաց նրանց և երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց։ |
ԱՅՍ Է ԹԱՐԱՅԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Թարան ծնեց Աբրամին, Նաքովրին ու Առանին, իսկ Առանը ծնեց Ղովտին։
Աբրամը բնակություն հաստատեց քանանացիների երկրում, իսկ Ղովտը բնակվեց այն կողմերում գտնվող մի քաղաքում և իր վրանը խփեց Սոդոմում։
Այնտեղից վեր կենալով՝ նրանք ուղղվեցին դեպի Սոդոմ և Գոմոր, իսկ Աբրահամը նրանց հետ գնաց՝ ճանապարհելու։
Ներսի մարդիկ, իրենց ձեռքերը մեկնելով, Ղովտին իրենց մոտ՝ տուն քաշեցին և տան դռները փակեցին,
ու ասաց. «Համեցե՛ք, տիա՛րք, եկեք ձեր ծառայի տուն, հանգստացե՛ք, լվացե՛ք ձեր ոտքերը և վաղ առավոտյան կշարունակեք ձեր ճանապարհը»։ Նրանք ասացին. «Ո՛չ, հրապարակում կգիշերենք»։
Հովսեփը նրանց վերցրեց նրա ծնկներից, և նրանք երկրպագեցին նրան՝ մինչև գետին խոնարհվելով նրա առաջ։
Նույնպես, ինչպես Ղովտի օրերին էլ եղավ. ուտում էին, խմում, առնում էին ու վաճառում, տնկում էին, շինում։
Մի՛ մոռացեք օտարասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք հրեշտակներ հյուրընկալեցին առանց իմանալու։
Բոոսը ելավ և նստեց քաղաքի դռների մոտ։ Եվ ահա նրա մոտով անցնում էր այն ազգականը, որի մասին ինքն ասել էր։ Բոոսը նրան ասաց. «Ե՛կ, այստե՛ղ նստիր և մնա՛ մի պահ»։ Նա գնաց նստեց։