Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 19:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 ու ասաց. «Համեցե՛ք, տիա՛րք, եկեք ձեր ծառայի տուն, հանգստացե՛ք, լվացե՛ք ձեր ոտքերը և վաղ առավոտյան կշարունակեք ձեր ճանապարհը»։ Նրանք ասացին. «Ո՛չ, հրապարակում կգիշերենք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Եվ ասաց. «Իմ տերե՛ր, եկե՛ք, մտե՛ք ձեր ծառայի տունը և գիշերը մնացե՛ք։ Լվացե՛ք ձեր ոտքերը. առավոտյան վաղ վեր կկենաք և ձեր ճամփան կգնաք»։ Նրանք ասացին. «Ո՛չ, մենք գիշերը կմնանք փողոցում»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 19:2
15 Խաչաձեւ Հղումներ  

թող մի քիչ ջուր բերեն՝ ձեր ոտքերը լվալու, ապա զովացե՛ք այս ծառի տակ։


Երկու հրեշտակները երեկոյան եկան Սոդոմ։ Ղովտը նստած էր Սոդոմի մուտքի մոտ։ Երբ Ղովտը տեսավ, ոտքի ելավ նրանց դիմավորելու, խոնարհվեց մինչև գետին


Ղովտը նրանց շատ ստիպեց, և նրանք փոխեցին իրենց ուղղությունն ու մտան նրա տուն։ Նրանց համար ընթրիք պատրաստեց, բաղարջ հաց թխեց, և կերան։


և ասաց նրան. «Արի՛, տո՛ւն մտիր, Տիրո՛ջ օրհնյալդ, ինչո՞ւ ես կանգնել դրսում։ Ես քեզ համար օթևան և քո ուղտերի համար տեղ եմ պատրաստել»։


Վերակացուն նրանց տարավ ներս՝ Հովսեփի տուն։ Ջուր բերեց, որ նրանք լվանան իրենց ոտքերը, և նրանց գրաստներին կեր տվեց։


Դավիթն ասաց Ուրիային. «Ելի՛ր, գնա՛ քո տունը և լվա՛ ոտքերդ»։ Ուրիան դուրս եկավ արքայի տնից, և նրա հետևից արքան պարգև ուղարկեց։


օտարը դրսում չէր օթևանում. իմ դուռը բաց էր ամեն եկվորի առաջ,


Քո ոտքով քի՛չ հաճախիր բարեկամիդ, որ չձանձրանա քեզնից և չատի քեզ։


Հանեցի իմ պատմուճանը. ինչպե՞ս հագնեմ այն, լվացի ոտքերս. ինչպե՞ս աղտոտեմ դրանք։


Եվ դառնալով կնոջ կողմը՝ Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. մտա քո տուն, ոտքերիս համար ջուր չտվեցիր, իսկ սա իր արտասուքներով թրջեց ոտքերս և իր մազերով սրբեց։


Եվ ապա ջուր վերցնելով՝ լցրեց կոնքի մեջ ու սկսեց իր աշակերտների ոտքերը լվանալ և սրբել մեջքին կապած սրբիչով։


Եվ երբ մկրտվեցին ինքն ու իր տունը, նա աղաչեց և ասաց. «Եթե ինձ Տիրոջը հավատացող եք համարում, իմ տո՛ւն մտեք և օթևանե՛ք»։ Եվ ստիպելով՝ մեզ տարավ։


Մի՛ մոռացեք օտարասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք հրեշտակներ հյուրընկալեցին առանց իմանալու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ