Աբրահամը, բարձրացնելով աչքերը, տեսավ իր դիմաց կանգնած երեք տղամարդկանց։ Նրանց տեսնելուն պես իր վրանի մուտքից ընդառաջ գնաց նրանց, մինչև գետին խոնարհվեց
ԾՆՆԴՈՑ 18:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ու ասաց. «Տե՛ր, եթե շնորհ գտա քո առաջ, քո ծառային մի՛ անտեսիր, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Տե՛ր, եթե շնորհ գտա քո առաջ, մի՛ անտեսիր քո ծառային, աղաչում եմ քեզ։ |
Աբրահամը, բարձրացնելով աչքերը, տեսավ իր դիմաց կանգնած երեք տղամարդկանց։ Նրանց տեսնելուն պես իր վրանի մուտքից ընդառաջ գնաց նրանց, մինչև գետին խոնարհվեց
և ասաց նրան. «Արի՛, տո՛ւն մտիր, Տիրո՛ջ օրհնյալդ, ինչո՞ւ ես կանգնել դրսում։ Ես քեզ համար օթևան և քո ուղտերի համար տեղ եմ պատրաստել»։
պատվեր տվեց նրանց ու ասաց. «Այսպե՛ս կասեք իմ տեր Եսավին, թե այսպես է ասում քո ծառա Հակոբը. “Լաբանի մոտ ապրեցի մինչև այժմ։
Հովսեփը շնորհ գտավ իր տիրոջ առաջ, եղավ նրա սիրելին։ Այդ պատճառով էլ նա վերակացու կարգեց նրան իր տան վրա և իր ողջ ունեցվածքը վստահեց Հովսեփին։
մի՛ գնա այստեղից, մինչև որ քեզ մոտ գամ և իմ զոհը բերեմ ու դնեմ քո առաջ»։ Նա ասաց. «Ես եմ, և կնստեմ այստեղ, մինչև որ հետ դառնաս ինձ մոտ»։
Գեդեոնը ներս մտավ, այծերի հոտից մի ուլ մորթեց և մեկ արդու ալյուրից բաղարջ հաց պատրաստեց, միսը դրեց ափսեի վրա, արգանակը կճուճի մեջ լցրեց, դրեց նրա առաջ՝ կաղնու տակ, և երկրպագություն արեց։
Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Վերցրո՛ւ այդ միսն ու բաղարջ հացը, դի՛ր այս քարի վրա, իսկ արգանակը վրա՛ն թափիր»։ Նա այդպես էլ արեց։