ԾՆՆԴՈՑ 18:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբրահամը, բարձրացնելով աչքերը, տեսավ իր դիմաց կանգնած երեք տղամարդկանց։ Նրանց տեսնելուն պես իր վրանի մուտքից ընդառաջ գնաց նրանց, մինչև գետին խոնարհվեց Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա իր աչքերը վեր բարձրացրեց և նայեց. ահա երեք մարդիկ կանգնել էին իր մոտ։ Երբ տեսավ, վրանի մուտքի մոտից ընդառաջ վազեց նրանց, մինչև գետին խոնարհվեց և ասաց. |
Այնտեղից վեր կենալով՝ նրանք ուղղվեցին դեպի Սոդոմ և Գոմոր, իսկ Աբրահամը նրանց հետ գնաց՝ ճանապարհելու։
Երկու հրեշտակները երեկոյան եկան Սոդոմ։ Ղովտը նստած էր Սոդոմի մուտքի մոտ։ Երբ Ղովտը տեսավ, ոտքի ելավ նրանց դիմավորելու, խոնարհվեց մինչև գետին
Իսահակը երեկոյան ելավ դաշտ՝ զբոսնելու։ Նա աչքերը բարձրացրեց ու տեսավ, որ տասը ուղտեր են գալիս։
Հովսեփը երկրի իշխանն էր, ուստի ինքն էր ցորեն վաճառում ողջ աշխարհին։ Հովսեփի եղբայրները գալով երկրպագեցին՝ խոնարհվելով մինչև գետին։
Երբ Հովսեփը մտավ տուն, նրանք իրենց ձեռքերում բռնած ընծաները մատուցեցին նրան և մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագեցին նրան։
Նրանք պատասխանեցին. «Մեր հայրը՝ քո ծառան, լավ է, դեռ ապրում է»։ Եվ Հովսեփն ասաց. «Աստծուց օրհնյալ է այդ մարդը»։ Եվ նրանք խոնարհվելով երկրպագեցին նրան։
Հուդան ու իր եղբայրները ներկայացան Հովսեփին, երբ նա դեռ տանն էր, և նրա առաջ ընկան գետնին։
Հովսեփը նրանց վերցրեց նրա ծնկներից, և նրանք երկրպագեցին նրան՝ մինչև գետին խոնարհվելով նրա առաջ։
Երբ Երիքովի մարգարեների որդիները դիմացից տեսան նրան, ասացին. «Եղիայի հոգին իջել է Եղիսեեի վրա»։ Նրանք եկան դիմավորեցին, երկրպագեցին նրան
Մի՛ մոռացեք օտարասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք հրեշտակներ հյուրընկալեցին առանց իմանալու։
Երբ Հեսուն Երիքովում էր, բարձրացնելով իր աչքերը՝ տեսավ իր առաջ կանգնած մի մարդու, որի ձեռքին մերկացրած սուր կար։ Հեսուն մոտեցավ և ասաց նրան. «Մեզնի՞ց ես, թե՞ մեր թշնամիներից»։
Տիրոջ հրեշտակը երևաց այս կնոջը և ասաց նրան. «Ահա դու ամուլ ես և երեխա չես ծնել, բայց կհղիանաս և որդի կծնես։
Աղջիկն ընկավ երեսի վրա և մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագություն արեց ու ասաց. «Ինչի՞ց է, որ քո բարեհաճությանն արժանացա, և դու ուշադրություն դարձրիր ինձ վրա, թեև ես մի օտար կին եմ»։