Աբրահամը դեմքը խոնարհեց, ծիծաղեց ու ինքն իրեն ասաց. «Կարո՞ղ է հարյուր տարեկան մարդը որդի ունենալ, իննսունամյա Սառան կարո՞ղ է ծնել»։
ԾՆՆԴՈՑ 17:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբրահամն ասաց Աստծուն. «Թող Իսմայելն ապրի քո առաջ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբրահամն ասաց Աստծուն. «Ո՜հ, թող Իսմայելն ապրեր քո առաջ»։ |
Աբրահամը դեմքը խոնարհեց, ծիծաղեց ու ինքն իրեն ասաց. «Կարո՞ղ է հարյուր տարեկան մարդը որդի ունենալ, իննսունամյա Սառան կարո՞ղ է ծնել»։
Աստված պատասխանեց Աբրահամին. «Այո՛. ահա քո կին Սառան քեզ համար որդի է ծնելու, և իմ ուխտը, որպես հավիտենական ուխտ, հաստատելու եմ նրա հետ ու նրանից հետո գալիք սերունդների հետ։
Եթե այսօր ինձ արտաքսես երկրի երեսից, և զրկվեմ քո ներկայությունից, հառաչելով ու դողալով պիտի ապրեմ երկրի վրա, և ով գտնի ինձ, կսպանի ինձ»։
Արդ ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ իմ, Կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում. հուսա՛ Աստծուն, Խոստովանի՛ր նրան, քանի որ իմ երեսի փրկիչ Աստվածն է։
ո՛չ, ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծու միջև, ձեր անօրենությունների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթա։
Ես նրանց կտամ մեկ այլ սիրտ ու ճանապարհ՝ հանապազ երկնչելու ինձնից իրենց բարօրության համար, իսկ իրենցից հետո՝ իրենց որդիների բարօրության համար։
Քանզի խոստումը ձեզ, ձեր որդիների և բոլոր հեռավորների համար է, որոնց կանչելու է Տերը՝ մեր Աստվածը»։