Քանանացիների սահմանները ձգվեցին Սիդովնից դեպի Գերարա և Գազա, դեպի Սոդոմ ու Գոմոր, Ադամա ու Սեբոյիմ՝ մինչև Լասա։
ԾՆՆԴՈՑ 13:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ մի օր կռիվ ծագեց Աբրամի հոտերի ու Ղովտի հոտերի հովիվների միջև։ Այն ժամանակ այդ երկրում բնակվում էին քանանացիներն ու փերեզացիները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կռիվ սկսվեց Աբրամի հոտերի հովիվների և Ղովտի հոտերի հովիվների միջև։ Այդ ժամանակ քանանացիներն ու փերեզացիները բնակվում էին այդ երկրում։ |
Քանանացիների սահմանները ձգվեցին Սիդովնից դեպի Գերարա և Գազա, դեպի Սոդոմ ու Գոմոր, Ադամա ու Սեբոյիմ՝ մինչև Լասա։
Աբրամը կտրեց անցավ երկիրն իր երկարությամբ մինչև Սյուքեմի տարածքը՝ մինչև Բարձր կաղնին։ Այն ժամանակ այդ երկրում ապրում էին քանանացիները։
Գերարացիների հովիվները կռվեցին Իսահակի հովիվների հետ՝ ասելով, թե իրենցն է այդ ջրհորը։ Ջրհորը կոչեց Զրկանք [𝕸 Էսեք], քանի որ նրանից խլեցին այն։
Այն ժամանակ Հակոբն ասաց Շմավոնին ու Ղևիին. «Ինձ ատելի և չար դարձրիք այս երկրի բնակիչների՝ քանանացիների ու փերեզացիների աչքին։ Մենք սակավաթիվ ենք։ Եթե նրանք հավաքվեն, ինձ վրա հարձակվեն ու հարվածեն ինձ, ապա կոչնչանանք և՛ ես, և՛ իմ տունը»։
կասեք՝ “Մենք՝ քո ծառաները, մանուկ հասակից մինչև այժմ անասնապահությամբ ենք զբաղվում՝ և՛ մենք, և՛ մեր հայրերը”, որպեսզի նա ձեզ թույլ տա բնակվել Գեսեմ երկրում, քանի որ եգիպտացիների համար ոչխարների ամեն մի հովիվ գարշելի է»։
Ես շարունակեցի. «Ճիշտ չէ ձեր արածը, որովհետև չեք երկնչում Աստծուց և այդ պատճառով էլ զերծ չմնացինք հեթանոսների և մեր թշնամիների նախատինքներից»։
Բայց ուրիշ հովիվներ եկան և նրանց քշեցին։ Մովսեսը ելնելով վռնդեց նրանց և ջուր հանեց ու խմեցրեց նրանց հոտերը։
Այն, որ ձեր մեջ կռիվ ու նախանձ կա, մի՞թե ցույց չի տալիս, որ մարմնավոր եք և վարվում եք զուտ մարդկային ձևով։
կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություն, երկպառակություն, բաժանում,
որովհետև ժամանակին մենք էլ էինք անմիտ, անհնազանդ, մոլորված, ծառայում էինք ցանկությունների և պեսպես անառակությունների, ապրում էինք չարությամբ և նախանձով, ատելի էինք ուրիշներին և ատում էինք միմյանց։
Այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. ձեր այն ցանկությունների՞ց, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ։
և ցույց տաք ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մեջ, որպեսզի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրև չարագործների, տեսնելով ձեր բարի գործերը՝ փառավորեն Աստծուն նրա այցելության օրը։