Երբ սովը տարածվեց ամենուր, Հովսեփը բացեց ցորենի շտեմարանները և սկսեց ցորեն վաճառել եգիպտացիներին։
ԾՆՆԴՈՑ 12:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ երկրում սով եղավ։ Աբրամն իջավ Եգիպտոս՝ այնտեղ բնակվելու պանդխտության մեջ, քանի որ սովը սաստկացել էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն երկրում սով եղավ, և Աբրամն իջավ Եգիպտոս՝ այնտեղ որպես պանդուխտ ապրելու համար, քանի որ սովը սաստիկ էր այդ երկրում։ |
Երբ սովը տարածվեց ամենուր, Հովսեփը բացեց ցորենի շտեմարանները և սկսեց ցորեն վաճառել եգիպտացիներին։
Բոլոր երկրներից գալիս էին Եգիպտոս՝ Հովսեփից հաց գնելու, որովհետև սովը տարածվել էր ամբողջ աշխարհում։
Իսրայելի որդիներն այլ ճանապարհորդների հետ եկան ցորեն գնելու, քանի որ քանանացիների երկրում սով էր։
Պարենն սպառվել էր ողջ երկրում, քանի որ սովը խիստ սաստկացել էր։ Սովից հյուծվեցին եգիպտացիների երկիրն ու քանանացիների երկիրը։
Դավթի օրոք երեք տարի իրար հետևից սով եղավ, և Դավիթը դիմեց Տիրոջը։ Տերն ասաց. «Սավուղի և նրա տան արյունահեղության պատճառով է այս պատուհասը, որովհետև նա կոտորել է գաբավոնացիներին»։
իսկ Եղիսեեն վերադարձավ Գաղգաղա։ Երկրում սով էր. մարգարեները նստած էին Եղիսեեի առջև։ Եղիսեեն իր սպասավորին ասաց. «Մեծ կաթսան կրակի՛ն դիր և ապո՛ւր եփիր մարգարեների համար»։
Սամարիայում մեծ սով եղավ, իսկ ասորիները պաշարած պահում էին քաղաքը։ Մի էշի գլուխը հիսուն սիկղ արծաթով էր ծախվում, իսկ աղավնու կեղտի մեկ քառորդ կապիճը՝ հիսունհինգ արծաթով։
Թող ինձ վրա չխնդան թշնամիներս, Որոնք առանց պատճառի ատում էին ինձ, Թող վերջ գտնեն աչքերով արվող նրանց նշանները։
Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»։
աշակերտածների սրտերը ամրացնելով և հորդորելով, որ հաստատուն մնան հավատի մեջ։ Եվ ասում էին. «Բազում նեղություններ կրելո՛վ մենք պետք է մտնենք Աստծու արքայությունը»։
Եվ ամբողջ Եգիպտոսում ու Քանանում սով սկսվեց։ Մեծ նեղություն կար, և մեր հայրերն ուտելիք չէին գտնում։
Դատավորների կառավարման օրերին սով եղավ երկրում։ Հուդայի Բեթղեհեմ քաղաքից մի մարդ իր կնոջ և երկու որդիների հետ գնաց բնակվելու Մովաբի դաշտում։