Աստված ասաց Աբրահամին. «Քո կին Սարայն այլևս Սարայ թող չկոչվի, այլ Սառա [Իշխանուհի] թող լինի նրա անունը։
ԾՆՆԴՈՑ 11:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբրամն ու Նաքովրը իրենց համար կանայք առան։ Աբրամի կնոջ անունը Սարայ էր, իսկ Նաքովրի կնոջ անունը՝ Մեղքա, որը դուստրն էր Առանի. նա հայրն էր Մեղքայի և Հեսքայի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբրամը և Նաքորը իրենց համար կանայք առան։ Աբրամի կնոջ անունը Սարա էր, իսկ Նաքորի կնոջ անունը՝ Մեղքա, որը դուստրն էր Առանի. սա Մեղքայի և Հեսքայի հայրն էր։ |
Աստված ասաց Աբրահամին. «Քո կին Սարայն այլևս Սարայ թող չկոչվի, այլ Սառա [Իշխանուհի] թող լինի նրա անունը։
Բաթուելը ծնեց Ռեբեկային։ Սրանք են այն ութ որդիները, որոնց ծնեց Մեղքան Աբրահամի եղբոր՝ Նաքովրի համար։
Ծառան վերցրեց իր տիրոջ ուղտերից տասը ուղտ, նաև իր տիրոջ բոլոր բարիքներից և ճանապարհ ընկավ դեպի Միջագետք՝ Նաքովրի քաղաքը։
Նա մտքում դեռ չէր վերջացրել իր խոսքը, երբ եկավ Ռեբեկան, որը Աբրահամի եղբայր Նաքովրի Մեղքա կնոջ որդի Բաթուելի դուստրն էր. նա ուսին սափոր ուներ։