ԾՆՆԴՈՑ 10:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քուշի որդիներն են Սաբան, Եվիլան, Սաբաթան, Ռեգման և Սաբակաթան։ Ռեգմայի որդիներն են Սաբան և Հուդադանը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քուշի որդիները՝ Սաբա, Եվիլա, Ռիգմա և Սեբեթաքա։ Ռիգմայի որդիները՝ Սաբա և Պիթան։ |
Մեկի անունը Փիսովն էր։ Սա այն գետն է, որ հոսելով շրջապատում է ողջ Եվիլատ երկիրը, այնտեղ, որտեղ ոսկին է.
Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի համբավի, Տիրոջ անվան ու Սողոմոնի իմաստնության մասին, եկավ նրան փորձելու հանելուկներով։
գերեվարողները եկան ու ավար առան նրանց, իսկ քո ծառաներին սրով կոտորեցին։ Միայն ես փրկվեցի և եկա քեզ պատմելու»։
Դրա համար իմ ժողովուրդը պիտի վերադառնա այստեղ, Եվ օրերս իրենց լրումին պիտի հասնեն նրանց հետ։
որովհետև ես եմ Տերը՝ քո Աստվածը՝ Իսրայելի Սուրբը, քեզ փրկողը։ Եգիպտոսն ու Եթովպիան որպես փրկագին տվեցի քեզ համար և Սուհենը քեզ հետ փոխանակեցի։
Ռոդոսցիներն են քեզ հետ առևտուր արել. կղզիներից փղոսկրյա ժանիքներով աշխուժացրել են քո առևտուրը, դու էլ եկող-գնացող մարդկանց վճարել ես։
Դեդանացիները քո այն վաճառականներն են, որ ընտիր կառքեր են մատակարարել քեզ՝ ջորիներով հանդերձ։
Սաբան ու Ռեգման (նրանք էլ քո վաճառականներն են) անուշահոտ յուղեր, թանկարժեք քարեր ու ոսկի են մատակարարել քո շուկաներին։