Լիդացիներն ու լիբիացիներն են եղել քո զորքն ու թիկունքը՝ պատերազմող ընտիր մարդիկ, որոնք իրենց վահաններն ու սաղավարտները քեզ մոտ են կախել, նրանք են փառավորել քեզ։
Այն օրը Տերը նորից պիտի ցույց տա իր ձեռքը՝ ազատելու իր ժողովրդի մնացորդներին, որոնք փրկվելու են Ասորեստանից և Եգիպտոսից, Բաբելոնից և Եթովպիայից, Էլամից և Արևելքից, Արաբիայից և ծովեզրյա երկրներից։
Նրանք բազմաթիվ ու լավ արոտավայրեր գտան, մի ընդարձակ երկիր իրենց առաջ, որտեղ խաղաղություն ու հանդարտություն էր տիրում, որովհետև նախկինում Քամի որդիներն էին այստեղ բնակվել։