ԾՆՆԴՈՑ 1:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստված տեսավ, որ լույսը լավ է։ Եվ Աստված միմյանցից բաժանեց լույսն ու խավարը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստված տեսավ, որ լույսը բարի է. և Աստված լույսը բաժանեց խավարից։ |
հողը ողջ երկրի վրա եղող սերմնատու խոտաբույսեր աճեցրեց, ինչպես նաև պտղաբեր ծառեր, որ ըստ իրենց տեսակի սերմ պարունակող պտուղ տան երկրի վրա։ Աստված տեսավ, որ լավ է։
Աստված ստեղծեց երկրի գազաններին՝ իրենց տեսակներով, ընտանի կենդանիներին՝ իրենց տեսակներով և երկրի բոլոր սողուններին՝ իրենց տեսակներով։ Աստված տեսավ, որ լավ են։
Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ են։ Եղավ երեկո, եղավ առավոտ. օր վեցերորդ։
Տերը պահպանում է պանդուխտներին, Տերն ընդունում է որբերին ու այրիներին Եվ կործանում ամբարիշտների ճանապարհները։
Ես եմ, որ հաստատեցի լույսը և ստեղծեցի խավարը, ես եմ, որ խաղաղություն եմ անում և հաստատում չարը, ես եմ Տերը՝ Աստված, որ անում եմ այս ամենը։