Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 1:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 հողը ողջ երկրի վրա եղող սերմնատու խոտաբույսեր աճեցրեց, ինչպես նաև պտղաբեր ծառեր, որ ըստ իրենց տեսակի սերմ պարունակող պտուղ տան երկրի վրա։ Աստված տեսավ, որ լավ է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Երկիրը կանաչ խոտ աճեցրեց, սերմ տվող խոտ՝ իր տեսակի պես, և պտղաբեր ծառ, որի սերմը իր մեջ է՝ իր տեսակի պես։ Աստված տեսավ, որ բարի է։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 1:12
11 Խաչաձեւ Հղումներ  

Ապա Աստված ասաց. «Հողն ըստ իրենց տեսակի ու նմանության սերմ տվող խոտաբույսեր թող աճեցնի և պտղաբեր ծառեր, որ ըստ իրենց տեսակի ու նմանության սերմ պարունակող պտուղ տան երկրի վրա»։ Այդպես էլ եղավ.


Եղավ երեկո, եղավ առավոտ. օր երրորդ։


Չթողեց մարդկանց, որ ճնշեն նրանց, Թագավորներին կշտամբեց նրանց համար.


Ինչպես երկիրն է աճեցնում իր ծաղիկները, և ինչպես պարտեզն է ծլեցնում իր սերմերը, այնպես էլ Տերն է ծագեցնելու իր արդարությունն ու ցնծությունը բոլոր ազգերի առաջ։


թե հողն ինքնաբերաբար բերք է տալիս. նախ՝ խոտը, ապա՝ հասկը և ապա՝ լեցուն ցորենը հասկի մեջ։


որովհետև յուրաքանչյուր ծառ իր պտղից է ճանաչվում։ Փշերից թուզ չեն քաղում և ոչ էլ մորենուց՝ խաղող։


Եվ Աստված, որ սերմ է պարգևում սերմնացանին և ուտելու հաց, ձեզ ևս սերմնացու կպարգևի և կբազմացնի այն ու կաճեցնի ձեր արդարության պտուղները։


Չխաբվեք. Աստծուն չի կարելի ծաղրել,


Քանզի այն հողը, որ խմում է շատ անգամ իր վրա թափված անձրևը և օգտակար արդյունքներ է տալիս նրանց, որոնց համար մշակվում է, Աստծուց օրհնություն է ստանում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ