ԾՆՆԴՈՑ 1:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով. Աստծու պատկերով ստեղծեց նրան. արու և էգ ստեղծեց նրանց։ |
Եվ Տերը՝ Աստված, մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կյանքի շունչ փչեց, և մարդը եղավ ապրող էակ։
Ով մարդու արյուն թափի, նրա արյան փոխարեն իր արյունը կթափվի, որովհետև Աստծու պատկերով եմ ստեղծել մարդուն։
Բայց ահա գտա նաև, որ Աստված մարդուն ուղղամիտ է ստեղծել, բայց մարդիկ չար խորհուրդներ փնտրեցին։
բոլորին, որոնք երբևէ կոչվել են իմ անունով. որովհետև իմ փառքով հաստատեցի նրան, ստեղծեցի և արարեցի նրան։
կի՛ն առեք, և թող ծնվեն տղաներ ու աղջիկներ, ձեր տղաների համար կի՛ն առեք, իսկ ձեր աղջիկներին մարդո՛ւ տվեք, և թող ծնվեն տղաներ ու աղջիկներ, բազմացե՛ք այդտեղ և մի՛ նվազեք։
Եվ ուրիշ մեկը չարեց, այլ նրա հոգու հատորն է։ Բայց ասացիք. «Ուրիշ ի՞նչ է փնտրում Աստված, եթե ոչ զավակ»։ Պահպանե՛ք ձեր հոգիները, և քո երիտասարդության կնոջը մի՛ լքիր,
Նա պատասխանեց նրանց և ասաց. «Դուք չե՞ք կարդացել, թե նա, ով ստեղծեց, հենց սկզբից արու և էգ ստեղծեց նրանց (Ծնն. 1.27, 5.2),
Քանի որ նրա ստեղծագործությունն ենք՝ ստեղծված Քրիստոս Հիսուսով, բարի գործերի համար, որոնց համար Աստված նախապես պատրաստեց մեզ, որպեսզի ապրենք դրանցով։
դարձե՛ք նոր մարդ, որ ստեղծված է Աստծու պատկերի համաձայն, ապրե՛ք արդարությամբ, սրբությամբ ու ճշմարտությամբ։
Հարցրե՛ք ձեզանից առաջվա ժամանակների մասին. այն օրվանից, երբ Աստված ստեղծեց մարդուն երկրի վրա, երկնքի մի ծայրից մյուս ծայրը, թե՝ “Երբևէ այսպիսի մեծ բան եղե՞լ է”, “Այսպիսի բան լսվե՞լ է”,
Եթե նրանց հայրերը և եղբայրները գան ձեր դեմ բողոքելու, նրանց կասենք՝ “Ողորմե՛ք նրանց, որովհետև պատերազմի ժամանակ այդ մարդիկ իրենց համար կին չառան”. և քանի որ դո՛ւք չէ, որ աղջիկներին կնության տվեցիք նրանց, դա ձեզ համար մեղք չէ»։