ԾՆՆԴՈՑ 1:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա Աստված ասաց. «Երկիրը թող շնչավոր էակներ հանի ըստ տեսակների՝ չորքոտանիներ, սողուններ և երկրի գազաններ՝ ըստ տեսակների»։ Այդպես էլ եղավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Աստված ասաց. «Երկիրը շնչավոր կենդանի թող հանի իր տեսակի պես. անասուններ, սողուններ և երկրի գազաններ՝ իրենց տեսակի պես»։ Եվ այդպես եղավ։ |
Եվ Տերը՝ Աստված, ստեղծեց նաև վայրի բոլոր գազաններին և երկնքի բոլոր թռչուններին ու բոլորին բերեց Ադամի մոտ՝ տեսնելու, թե նրանց ի՛նչ է անվանելու։ Ադամն ինչ անուն որ տվեց ամեն մեկին, այն էլ եղավ դրա անունը։
Թող մտնեն քեզ մոտ, որպեսզի քեզ հետ ողջ մնան զույգ-զույգ՝ բոլոր տեսակի թռչուններից, բոլոր տեսակի կենդանիներից և երկրի բոլոր տեսակի սողուններից՝ արու և էգ։
Նրանց հետ միասին տապան մտան նաև ամեն տեսակի գազան, ամեն տեսակի անասուն, երկրի վրա սողացող ամեն տեսակի սողուն և ամեն տեսակի թռչուն.
Տապանից դուրս եկան նաև բոլոր գազանները, բոլոր սողուններն ու բոլոր թռչունները՝ ըստ իրենց տեսակների։