ԺՈՂՈՎՈՂ 9:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և կորսվել են։ Ահա թե՛ նրանց սերն ու թշնամանքը և թե՛ նախանձը, և նրանք հավիտյանս բաժին չունեն այն բոլորի մեջ, ինչ ստեղծվել է արեգակի ներքո։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց սերն էլ, նրանց ատելությունն էլ, նրանց նախանձն էլ վաղուց կորած են, և նրանց համար այլևս հավիտյան բաժին չկա արեգակի տակ եղած բոլոր բաներից։ |
Ինչ աչքս ուզեց, ինձ չզրկեցի դրանից, և ոչ մի ուրախության համար սրտիս վրա արգելք չդրեցի։ Քանզի իմ սիրտն ուրախ եղավ, որովհետև վայելեց իմ աշխատանքի պտուղները, և դա էլ իմ բաժինը եղավ իմ բոլոր աշխատանքներից։
Տեսա նաև, որ մարդուս համար չկա ուրիշ ավելի լավ բան, քան ուրախ լինել իր վաստակով, որովհետև դա է նրա բաժինը, քանի որ ո՞վ պիտի նրան նորից բերի, որ նա տեսնի, թե ի՛նչ է լինելու իրենից հետո։
Ի՞նչ է մարդու առավելությունը, և ո՞վ գիտե, թե ի՞նչն է լավ նրա ունայն կյանքի օրերին, որ անցնում են ստվերի նման։ Որովհետև ո՞վ պիտի պատմի մարդուն, թե ի՛նչ է լինելու նրանից հետո արեգակի ներքո։
Այս ամենը սրտիս մեջ դրեցի, և սիրտս տեսավ այս ամենը. թե ինչպես և՛ արդարները, և՛ իմաստունները, և թե՛ նրանց գործերն Աստծու ձեռքում են, քանզի մարդ չի ճանաչում ո՛չ սերը և ո՛չ էլ ատելությունը։ Այս ամենը մարդու առաջ է,
Ասացի, որ երկրի վրա այլևս չեմ տեսնի Աստծու փրկությունը, ոչ էլ՝ այնտեղ բնակվողներից որևէ մեկին։
և ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանն ու նրա մորը և գնա՛ Իսրայելի երկիրը, որովհետև մեռան նրանք, ովքեր մանկան մահն էին ուզում»։