Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԺՈՂՈՎՈՂ 9:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Այս ամենը սրտիս մեջ դրեցի, և սիրտս տեսավ այս ամենը. թե ինչպես և՛ արդարները, և՛ իմաստունները, և թե՛ նրանց գործերն Աստծու ձեռքում են, քանզի մարդ չի ճանաչում ո՛չ սերը և ո՛չ էլ ատելությունը։ Այս ամենը մարդու առաջ է,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Ես այս բոլորի մասին մտածեցի, որպեսզի այս բոլորն էլ քննեմ, որ արդարներն ու իմաստունները և նրանց գործերն Աստծու ձեռքին են. մարդը չգիտի թե՛ սերը, թե՛ ատելությունը, և ամեն բան, որ իր առջևում է։

Տես գլուխը Պատճենել




ԺՈՂՈՎՈՂ 9:1
31 Խաչաձեւ Հղումներ  

Եվ մի՞թե նրա ձեռքին չէ բոլոր կենդանիների շունչը ու հոգին ամեն մի մարդու։


Ահա բոլորդ իսկ գիտեք, որ ունայն բաներին ունայնություն եք ավելացնում։


Սակայն ես Տիրոջից եմ խնդրելու, Տիրոջը՝ բոլորի իշխանին եմ ձայն տալու,


Մեղքերս քեզ ցույց կտամ Եվ անօրենություններս չեմ ծածկի քեզանից։ Ասացի. «Ես ինքս կպատմեմ մեղքերս Տիրոջը», Եվ դու թողություն կտաս Իմ բոլոր մեղքերի ամբարշտությանը։ Հանգիստ


Ձեռքդ ընդմիշտ բարձրացրո՛ւ նրանց ամբարտավանության վրա. Թշնամին անիրավություն գործեց քո սրբավայրում,


Տիրո՛ջը հանձնիր քո գործերը, և քո խորհուրդները կկատարվեն։ Ի՜նչ մեծության էլ հասնես, խոնա՛րհ պահիր անձդ. և Տիրոջ առջև շնորհ կգտնես։


Իմ սիրտը ճանաչեց բազում իմաստություն և գիտություն, ես հասկացա առակներն ու խորհուրդները։ Սակայն դա նույնպես քամուն բռնելու նման է։


Հիմարը միայն խոսքերն է շատացնում։ Մարդը չգիտե, թե ի՛նչ է եղել և ոչ էլ իմանալու է, թե ի՛նչ է լինելու, քանի որ նրանից հետո ո՞վ կպատմի նրան։


Ես իմ ունայնության օրերին տեսա ամեն ինչ. արդար կա, որ իր արդարության մեջ կորչում է, ամբարիշտ էլ կա, որ ապրում է իր չարությամբ։


Ես և իմ սիրտը շրջեցինք ամեն տեղ, որ իմանանք, քննենք և որոնենք իմաստությունն ու հանճարը, հասկանանք ամբարիշտների ուրախությունը, նրանց խռովքներն ու հուզմունքները։


Մի ունայնություն էլ կա երկրի վրա. արդարներ կան, որոնց պատահում են գործեր, որ արժանի են ամբարիշտներին, և ամբարիշտներ կան, որոնց պատահում է այն, ինչ արժանի է արդարներին։ Եվ ես ասացի. «Սակայն դա ևս ունայնություն է»։


Երբ սիրտս տվեցի ճանաչելու իմաստությունը և տեսնելու այն զբաղմունքները, որ կատարվում են երկրի վրա (որովհետև մարդ կա, որի աչքին գիշեր թե ցերեկ քուն չի գալիս),


որովհետև չգիտե, թե ի՛նչ է լինելու, և ինչ էլ որ լինի, ո՞վ պիտի պատմի նրան։


և կորսվել են։ Ահա թե՛ նրանց սերն ու թշնամանքը և թե՛ նախանձը, և նրանք հավիտյանս բաժին չունեն այն բոլորի մեջ, ինչ ստեղծվել է արեգակի ներքո։


Տե՛ր, Աստվա՛ծ մեր, տո՛ւր մեզ խաղաղություն, դու, որ ամեն ինչով վարձատրել ես մեզ։


տղամարդկանց, կանանց ու մանուկներին, թագավորի դուստրերին և այն անձանց, որոնց Նաբուզարդան դահճապետը թողել էր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, ինչպես և Երեմիա մարգարեին ու Ներիայի որդի Բարուքին,


որովհետև գթաց իր ժողովրդին։ Բոլոր նրանք, որ սրբագործված են, Քո ձեռքի հովանու տակ են. Նրանք քո ենթակայությամբ են։


Այդ իսկ պատճառով այս չարչարանքներն եմ կրում, բայց ամոթ չեմ համարում, որովհետև գիտեմ, թե ո՛ւմ եմ հավատացել, և վստահ եմ, որ նա կարող է իմ ավանդը պահել մինչև դատաստանի օրը։


որ Աստծու զորությամբ պահված էիք հավատով՝ փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակներում։


Տալիս է նրան, ով ուխտ է անում, բազմացնում է արդարների տարիները։ Ուժեղն իր շնորհքով չէ՛ որ հզորացել է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ