Նա չար ընթացք ունեցավ Տիրոջ առջև, հետևեց այն ազգերի գարշությանը, որոնց Տերը վռնդել էր Իսրայելի որդիների առջևից։
ԺՈՂՈՎՈՂ 9:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իմաստությունը լավ է պատերազմի սարքերից, իսկ մեկ մեղավորը շատ բարիքներ կարող է կորստյան մատնել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմաստությունը պատերազմական գործիքներից լավ է, բայց մի մեղավորը շատ բարիքներ է ոչնչացնում։ |
Նա չար ընթացք ունեցավ Տիրոջ առջև, հետևեց այն ազգերի գարշությանը, որոնց Տերը վռնդել էր Իսրայելի որդիների առջևից։
Սատկած ճանճերն ապականում են անուշահոտ յուղերը։ Սակավ իմաստությունն ավելի հարգի է, քան մեծ, բայց անմիտ փառքը։
Եթե կացինը բթանա, նրա բերանն էլ է բթանում, և պակասում է նրա զորությունը, իսկ իմաստությունն առավելություն է մարդու համար։
Քանզի արեգակի հովանու ներքո իմաստությունը նման է արծաթի ստվերին, բայց իմաստուն գիտության օգուտն այն է, որ նա ապրեցնում է իմաստություն ստացողին։
Արդ, ես ինքս ինձ ասացի. «Իմաստությունը լավ է ուժից, բայց արհամարհված է աղքատի իմաստությունը և չլսված՝ նրա խոսքերը»։
Եվ ինչպես Յանեսն ու Յամբրեսը հակառակվեցին Մովսեսին, այնպես էլ սրանք՝ մտքով ապականված, հավատի մեջ ձախողված այս մարդիկ, հակառակվում են ճշմարտությանը։
Չէ՞ որ Զարայի շառավիղ Աքարը հանցանք գործեց՝ նզովված իրերից վերցնելով, իսկ բարկությունն Իսրայելի ամբողջ ժողովրդի վրա թափվեց. նա միայնակ էր, բայց մի՞թե միայն ինքը մեռավ իր մեղքերի համար”»։
Բայց Իսրայելի որդիները հանցանք գործեցին և գողացան նզովված բաներից։ Հուդայի ցեղից Աքարը, որը որդին էր Քարմիի, նա՝ որդին Զամբրիի, իսկ նա՝ որդին Զարայի, վերցրեց նզովված բաներից, և Տերը սաստիկ բարկացավ Իսրայելի որդիների վրա։
Գայիի մարդիկ նրանցից երեսունվեց մարդու կոտորեցին և նրանց հալածեցին դարպասի առաջից, վիրավորեցին զառիվայրի վրա, մինչև որ ջարդեցին նրանց։ Ժողովրդի սիրտը դողաց, և նրանք ասես ջուր դարձան։
Եթե ժողովուրդն այսօր կերած լիներ իր թշնամուց վերցրած ավարից, այլազգիներին մեծամեծ հարվածներ կհասցներ»։