ԺՈՂՈՎՈՂ 4:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց այդ երկուսից էլ ավելի լավ է նա, ով բնավ չի եղել և չի տեսել այն ամբողջ չար գործը, որ կատարվում է արեգակի ներքո։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց այդ երկուսից էլ լավագույնը նա է, ով դեռևս չի եղել, որ չի տեսել արեգակի տակ գործվող չարությունը։ |
Ես տեսա այն բոլոր գործերը, որ կատարվել են արեգակի ներքո, և ահա ամեն ինչ ունայնություն է, քամուն բռնելու նման։
Ես ատեցի իմ կյանքը, որովհետև ինձ համար չար էին արեգակի ներքո կատարած իմ գործերը, քանի որ ամեն ինչ ունայնություն է և քամու ընտրություն։
որովհետև օրեր պիտի գան, երբ մարդիկ պիտի ասեն՝ “Երանի՜ չբեր կանանց և նրանց, որոնք բնավ չծնեցին և կրծքով չսնեցին”։