ԺՈՂՈՎՈՂ 3:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, ի՞նչ օգուտ կա մարդուն իր աշխատանքից, որի համար նա ջանք է թափում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իր արած աշխատանքից ի՞նչ օգուտ ունի աշխատողը։ |
Աչք նետեցի իմ ձեռքերի կատարած բոլոր գործերին և դրանք անելու համար իմ կրած հոգնություններին, և ահա ամեն ինչ ունայնություն է, քամուն բռնելու նման, և ոչ մի օգուտ չկա արեգակի ներքո։
Եվ հետո նրա բոլոր օրերը խավար են ու սուգ և անցնում են շատ հոգսերի, հիվանդությունների և բարկության մեջ։
Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը վնասի։ Կամ մարդ ի՞նչ փրկագին կարող է տալ իր կյանքի դիմաց։
որ դուք ևս հնազանդ լինեք այդպիսիներին և բոլոր նրանց, ովքեր գործակից ու ծառայակից են նրանց։